Հայտնի է դարձել, թե ինչու է ռումինացի մրցավարը ինքնագիր վերցրել Հալանդից🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Բորուսիա Դորմտունդին»։ Ինչպես գիտեք, հանդիպումը սպասարկած եզրային մրցավար Օկտավիան Շովրեն խաղից հետո «Էթիհադ» մարզադաշտի թունելում մոտեցել է դորտմունդյան ակումբի հարձակվող Էրլինգ Հալանդին՝ խնդրելով նրանից ինքնագիր, իսկ նորվեգացի ֆուտբոլիստը չի մերժել։ Հայտնի է դարձել, թե 47-ամյա մրցավարն ինչու է այդ քայլին գնացել։ […]