Պոչետինո. «Ընդհանրապես այն արդյունքը չէ, որը գրանցեցինք Բարսայի դեմ առաջին խաղում»

Պոչետինո. «Ընդհանրապես այն արդյունքը չէ, որը գրանցեցինք Բարսայի դեմ առաջին խաղում»

08/04/2021 - 14:26

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթեց «Բավարիային»։

Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն․

«Ես գոհ եմ արդյունքից և թիմի վերաբերմունքից, որն իրեն դրսևորեց դժվար իրավիճակներում, չնայած մենք խաղում էինք Եվրոպայի լավագույն ակումբի դեմ։ Ֆուտբոլիստներին ցանկանում եմ շնորհավորել անձնուրաց խաղի համար։ Մենք կփորձենք կրկնել նման խաղը։

Երբ դու հաղթում ես, մշտապես ավելի հեշտ է բացատրել քո կայացրած որոշումները։ Բոլորին թվում է, թե դու ամեն ինչ ճիշտ ես արել, սակայն երախտագիտություն պետք է հայտնել խաղացողներին, ովքեր այս խաղում գլխավոր հերոսներն էին։ Նրանց հմտություններն առանձին ուշադրության են արժանի։

Այսօր շատ զոհողություններ եղան, սակայն պետք է ևս մեկ այսպիսի խաղ անցկացնենք։ Առաջին խաղը մեր օգտին ավատրվեց, սակայն պատասխան հանդիպումը շատ բարդ է լինելու, ինչը մենք հասկանում ենք։

Այսօր մենք ընդհանրապես չգրանցեցին այն արդյունքը, որը գրանցել էինք «Բարսայի» դեմ առաջին խաղում (խմբ․՝ «Փարիզը» հյուրընկալվելիս հաղթել էր 4։1 հաշվով)։ Այժմ միայն նվազագույն առավելություն ունենք։

Հուսով եմ՝ «Բավարիայի» դեմ պատասխան խաղում ավելի լավ կխաղանք, քան «Բարսելոնայի» դեմ (խմբ․՝ «Բարսայի» դեմ պատասխան խաղն ավարտվեց 1։1)։ Դա մեր ցանկությունն է»,- նշել է արգենտինացի մասնագետն, ում խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ ՊՍԺ – «Բավարիա» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 13-ին՝ Փարիզում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023