Հայաստանի կանանց հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Լիբանանի նկատմամբ🎥

Հայաստանի կանանց հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Լիբանանի նկատմամբ🎥

08/04/2021 - 15:47

Ապրիլի 7-ին մեկնարկեց Our Game միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի կանանց հավաքականը։

Մրցաշարի մեկնարկային խաղում Լիտվայի կանանց հավաքականը Չարենցավանում Ուգնե Լազդաուսկայտե միակ գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեց Հորդանանի իրենց գործընկերուհիներին։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստնաի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Ապրիլի 8-ին էլ Հայաստանի կանանց հավաքականը «Փյունիկ» մարզադաշտում մրցեց Լիբանանի ընտրանու դեմ։ Մեր աղջիկները հաղթեցին 2։0 հաշվով։

Գոլերը գրանցվեցին 6-րդ ու 45-րդ րոպեներին․ նախ ինքնագոլի հեղինակ դարձավ Սելին Ալ-Հադդադը, իսկ 45-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց Մարալ Արթինը: 

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023