Ինտերը հսկայական առավելություն է ստանում հետապնդողների նկատմամբ🎥

Ինտերը հսկայական առավելություն է ստանում հետապնդողների նկատմամբ🎥

07/04/2021 - 22:40

Իտալական Ա սերիայի շրջանակում կայացավ 28-րդ տուրից հետաձգված «Ինտեր» – «Սասուոլո» հանդիպումը։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին միլանյան ակումբի ֆուտբոլիստները, ովքերը արդեն 10-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ Էշլի Յանգի կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն։

Բելգիացի գոլահարն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում աչքի ընկավ 21-րդ անգամ և լավագույն ռմբարկուների շրջանակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով դարձել է 25 գոլի հեղինակ։

Հետաքրքիր է, որ խփած գոլից հետո «Ինտերի» ֆուտբոլիստները հանդիպման նախաձեռնությունը զիջեցին հյուրերին, ովքեր առաջին կեսում ինչ-որ պահ գնդակին տիրում էին նույնիսկ 71։29% հարաբերակցությամբ, սակայն Ռոբերտո դե Ձերբիի սաների խաղում այդքան էլ սրություն չկար։

Առաջին խաղակեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում «Սասուոլոյի» ֆուտբոլիստներն ունեին արդեն տեսանելի խաղային առավելություն, կրկին ավելի շատ էին տիրում գնդակին (67%), ավելի շատ էին հարվածում (7 հարված, 2-ը՝ դիպուկ), ինչպես նաև իրացրին 4 անկյունային հարված, բայց, ոչ մի կերպ, չէր հաջողվում իրական գոլային պահեր ստեղծել Սամիր Հանդանովիչի պաշտպանած դարպասի ուղղությամբ։

«Ներաձուրիներն» էլ անձնուրաց պաշտպանվեցին և երկրորդ կեսում իրենց ուենցած միակ իրական գոլային պահը վերածեցին գոլի․ 67-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն հարվածային դիրք դուրս բերեց Լաուտարո Մարտինեսին, ով էլ գնդակը մխրճեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2։0։

Բաց թողած երկրորդ գոլն էլ չընկճեց «Սասուոլոյին», որի ֆուտբոլիստները շարուանակում էին ճնշում գործադրել մրցակցի պաշտպանության վրա, և 85-րդ րոպեին, ի վերջո, մեկ գնդակ հետ բերեցին․ հարձակման ձախ եզրից կատարած հիանալի հարվածով աչքի ընկավ Հեմեդ Տրաորեն։

Խաղավարտին մոտ տանտերերին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը։

Այսպիսով, «Ինտերը» 2։1 հաշվով գերկարևոր հաղթանակ տարավ «Սասուոլոյի» նկատմամբ, վաստակեց 71 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։

«Ներաձուրիներն» արդեն 11 միավոր են գերազանցում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Միլանին», 12 միավոր՝ «Յուվենտուսին», որը 3-րդն է։

«Սասուոլոն» էլ մնաց 40 միավորով և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023