Նախկին մրցավար․ «Գնդակը դիպավ Միլիտաոյի ուսին, այնուհետև պատահմամբ ձեռքին»
Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Սևիլիայի» դիմադրությունը․ գրանցվեց 2։2 հաշիվը։ Այդ հանդիպման երկրորդ խակակեսում հետաքրքիր և ինչ-որ տեղ նաև վիճահարույց դրվագ է գրանցվել։ 77-րդ րոպեին գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերան «Սևիլիայի» դարպասին 11-մետրանոց հարված նշանակեց․ դարպասապահ Յասին Բունուն սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում էր թույլ տվել […]