Բունդեսլիգայի արքան․ Բավարիան 9-րդ անգամ անդընդմեջ դարձավ չեմպիոն

Բունդեսլիգայի արքան․ Բավարիան 9-րդ անգամ անդընդմեջ դարձավ չեմպիոն

09/05/2021 - 12:49

Գերմանական Բունդեսլիգայի 32-րդ տուրի շրջանակում չեմպիոնության համար պայքարող «Լայպցիգը» հյուրընկալվելիս 2։3 հաշվով զիջեց «Բորուսիա Դորտմունդին», և նախքան «Բավարիան» դաշտ դուրս կգար ու 6 անպատասխան գնդակ կուղարկեր Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասը, հայտնի էր դարձել, որ մյունխենյան ակումբը 9-րդ անգամ անընդմեջ դարձել է երկրի գլխավոր առաջնության չեմպիոմ։

«Ցլերին» չեմպիոնական շանսերից զրկեց դորտմունդյան ակումբի հարձակվող Ջեյդոն Սանչոն, ով 87-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3։2։ Այդ հաղթանակը կարևոր էր նաև հենց «իշամեղուների» համար, ովքեր պայքարում են Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։

Այժմ մի փոքր թվեր և փաստեր ներկայացնենք «Բավարիայի» հերթական չեմպիոնությունից․

  • Մյունխենյան ակումբն արդեն 9-րդ անգամ անընդմեջ դառնում է Բունդեսլիգայի չեմպիոն։ Վերջին անգամ, երբ «բավարական մեքենան» չի կարողացել չեմպիշոն հռչակվել, եղել է հեռավոր 2012 թ․։ Այդ տարի «արծաթե սկուտեղը» բաժին հասավ Յուրգեն Կլոպի «Բորուսիա Դորտմունդին»։
  • Սա Բունդեսլիգայի շրջանակում «Բավարիայի» 31-րդ չեմպիոնական տիտղոսն է։ Կարելի է ասել, որ մյունխենցիները պարզապես ոչնչացնում են մյուս ակումբներին, քանի որ մոտակա հետապնդող «Նյուրենբերգի» անվան դիմաց կա ընդամենը 9 «արծաթե սկուտեղ»։ Այս ակումբը վերջին անգամ Գերմանիայի չեմպիոն դարձել է 1968 թ։ 8 տիտղոսով «Նյուրենբերգին» հաջորդում է Դորտմունդի «Բորուսիան»։
  • Չնայած Հանս-Դիտեր Ֆլիկը «Բավարիայի» ղեկին մնաց ընդամը 1․5 տարի, սակայն նվաճեց արդեն իր 7-րդ տիտղոսը։ Գերմանացի մասնագետը 2019 թ․ նոյեմբերից ի վեր երկու անգամ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն, մեկական անգամ էլ՝ Գերմանիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր ու աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն։
  • Կինգսլի Կոմանն ընդամենը 24 տարեկան հասակում նվաճել է արդեն 21 տիտղոս, որոնցից միայն 9-ը տարբեր երկրների ներքին առաջնությունների չեմպիոնություններ են։ Ֆրանսիացի վինգերը 6 անգամ դարձել է Բունդեսլիգայի, 2 անգամ՝ Լիգա 1-ի (ՊՍԺ-ի հետ), 1 անգամ էլ՝ Ա սերիայի չեմպիոն («Յուվենտուսի» հետ)։
  • Թոմաս Մյուլլերն ու Դավիդ Ալաբան արդեն 10-րդ անգամ դարձան Բունդեսլիգայի չեմպիոն։ Նրանք այդ ցուցանիշով դարձան մրցաշարի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023