Դրամա Մադրիդում․ Ռեալը անչափ կարևոր միավոր փրկեց վերջին պահին🎥

Դրամա Մադրիդում․ Ռեալը անչափ կարևոր միավոր փրկեց վերջին պահին🎥

10/05/2021 - 00:59

Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Սևիլիայի» դեմ։

Հանդիպման մեկնարկում որոշակի ակտիվություն ցուցաբերեցին անդալուսական ակումբի ֆուտբոլիստները, սակայն 12-րդ հաշիվը բացեց «Ռեալը»․ Ալվարո Օդրիոսոլայի փոխանցումից հետո աչքի ընկավ Կարիմ Բենզեման, բայց ֆրանսիացի հարձակվողի գոլը չարձանագրվեց, քանի որ Օդրոսոլան եղել էր խաղից դուրս իրավիճակում։

Ամեն դեպքում, 22-րդ րոպեին խփեց այս հանդիպման առաջին գնդակը, որն իրենց անվան դիմաց գրանցեցին հյուրերը, իսկ աչքի ընկավ Ֆերնանդոն։

Առաջին խաղակեսի միջնամասից սկսած Զինեդին Զիդանի սաները սկսեցին տիրել նախաձեռնությանը, սակայն նրանց գործողություններում սրություն չկսար, իսկ մրցող թիմերն ընդմիջման գնացին «Սևիլիայի» նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկից սկսած մադրիդյան ակումբն ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն, ինչն էլ 67-րդ րոպեին, ի վերջո, տվեց իր արդյունքը, քանի որ Մարկո Անսենսիոյի ջանքերով «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտի լուսատախտակին վառվեց 1։1 հաշիվը։

Թվում էր՝ տանտերերը հսկայական ժամանակ ունեին, որպեսզի հաղթանակ կորզեն, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «Սևիլիայի» ֆուտբոլիստները, ովքեր 78-րդ րոպեին կրկին առաջ անցան հաշվի մեջ․ Իվան Ռակիտիչը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը։

Խաղավարտին մոտ Զիդանի թիմը մեծացրեց ճնշումը և 90+4-րդ րոպեին, ամեն դեպքում, հավասարեցրեց հաշիվը․ Տոնի Կրոսի՝ հեռահար հարվածին հետո գնդակն անդրադարձավ «Սևիլիայի» պաշտպան Դիեգո Կառլոսից և հայտնվեց Յասին Բունուի դարպասում, իսկ խաղն ավարտվեց 2։2 հաշվով։

Այս ոչ-ոքիից հետո «արքայական» ակումբը վաստակեց 75 միավոր և վերադարձավ 2-րդ հորիզոնական՝ առաջատար «Ատլետիկո Մադրիդին» զիջելով 2 միավոր։

3-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բարսելոնայի» ակտիվում նունպես կա 75 միավոր։

«Սևիլիան» էլ վաստակեց 71 միավոր և շարունակում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023