Author Archives: Miqayel

Զլատան․ «Ես հաղթեցի վարակին, սակայն եթե դուք Զլատանը չեք, ապա ռիսկի մի դիմեք և մտածեք գլխով»

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով սեպտեմբերի 24-ին վարակվել էր կորոնավիրուսով, օրեր առաջ Իտալիայի Լոմբարդիայի շրջանում, որի մայրաքաղաքը համարվում է Միլանը, հետաքրքիր սոցիալական գովազդում է նկարահանվել։ Այդ գովազդի հիմնական նպատակը կորոնավիրուսի համաճարակի կանխումը և մարդկանց զգոն պահելն է։ «Համաճարկն ինձ մարտահրավեր էր նետել, և ես հաղթեցի այն, սակայն եթե դուք Զլատանը չեք, մարտահրավեր մի նետեք նրան, […]

Օմոնիայի կիսապաշտպանի գոլը սեփական կիսադաշտից🎥

Եվրոպա լիգայի 2-րդ տուրի շրջանակում E խմբում Կիպրոսի չեմպիոն «Օմոնիան» սեփական հարկի տակ ընդունել էր ՊՍՎ-ին։ Հոլանդական ակումբը ծանր պայքարում 1։2 հաշվով կամային հաղթանակ տարավ՝ հաղթական գոլը խփելով 90+3-րդ րոպեին․ դուբլի հեղինակ դարձավ Դոնել Մալենը։ Կիպրական ակումբի միակ գոլն էլ խփել է 35-ամյա հենակետային կիսապաշտպան Խորդի Գոմեսը։Իսպանացի կիսապաշտպանի գոլը բավականին տպավորոիչ է ստացվել և պարզվում […]

ԵԼ․ 2-րդ տուրի բոլոր արդյունքները🎥

Հոկտեմբերի 29-ին կայացավ Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրը, որի շրջանակում գրանցվեցին մի շարք անակնկալ և հետաքրքիր արդյունքներ, որոնց կանդրադառնանք առանձին առանձին։ A խումբ «Ռոման» սեփական հարկի տակ անսպասելիորեն չկարողացավ կոտրել Սոֆիայի ԲԿՄԱ-ի դիմադրությունը։ Հռոմեական ակումբը խաղի մեծ մասում ուներ լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացավ գեթ մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ […]

Եվրոպական ո՞ր ակումբներն ունեն ամենաերիտասարդ կազմը

Սպորտի միջազգային հետազոտական կենտրոնը՝ CIES Football Observatory-ին, հետազոտություն է անցկացրել և պարզել, թե որ եվրոպական ակումներն ունեն ամենաերիտասարդ կազմը։ Եվրոպական ակումբներից ամենաերիտասարդ կազմն ունի Լատվիան ներկայացնող «Մետտան», որի միջին տարիքը կազմում է 20․7 տարեկան, նրան հաջորդում են «Ժիլինան» (Սլովակիա, 21․2 տարեկան), «Գրոտան» (Իսլանդիա, 22 տարեկան), «Վալմերասը» (Լատվիա, 22 տարեկան), «Կոդրու Լոզովան» (Մոլդովա, 22․1 տարեկան), «Զիմբրուն» […]

Ռոնալդինիո․ «Ցանկանում եմ գրկել բոլոր ադրբեջանցիներին»

Համացանցում հոկտեմբերի 29-ին մի տեսանյութ է տարածվել, որտեղ ՊՍԺ-ի «Բարսելոնայի», «Միլանի» և Բրազիիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինիոն, ցավոք, ակնհայտ աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանին, որը Թուրքիայի հովանավորությամբ սեպտեմբերի 27-ից սկսած արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով ռազմական գործողություններ է հրահրել՝ օգտագործելով 5-րդ սերնդի բոլոր հնարավոր և անհնար զինատեսակները։ Տեսանյութում բրազիլացի ֆուտբոլիստն ասում է հետևյալը․ «Ցանկանում եմ գրկել […]

ՉԼ․ 2-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Հոկտեմբերի 27-28-ին կայացավ Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրը։ ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին։ Մրցանակի դափնեկիրը որոշվելու է երկրպագուների շրջանում անցկացվող քվեարկության միջոցով, որին կարող եք մանսակցել նաև դուք, եթե այցելեք այստեղ, իսկ մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․ Ժոաո Ֆելիշ («Ատլետիկո Մադրիդ») – 2 գոլ «Զալցբուրգի» դարպասը, […]

Մանչեսթեր Յունայթեդ😳!!!Կարմիր սատանաները ոչնչացրին Լայպցիգին🎥

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» H խմբի շրջանակում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընդունեց «Լայպցիգին»։ Ընդունեց և պարզապես տոտալ առումով ոչնչացրեց մրցակցին։ Մանկունյական ակումբը հաղթեց 5։0 հաշվով։ «Կարմիր սատանաների» կազմում ֆանտաստիկ մարզավիճակ է հավաքել Մարկուս Ռեշֆորդը, ով խաղի ընթացքում դուրս եկավ փոխարինման, սակայն հասցրեց դառնալ հեթ-տրիկի հեղինակ։ Ռեշֆորդը ՉԼ ընթացիկ խաղարկությունում արդեն դարձել է […]

Բարսելոնան բավականին վստահ տեսք ուներ Թուրինում🎥

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ G խմբում, որի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբը ողջ հանդիպման ընթացքում շատ ավելի լավ տեսք ուներ և բավականին սուր էր գրոհում՝ օգտագործելով դաշտի ողջ երկայնքը։ Հենց մեկնարկում կատալոնացիները միանգամից երկու գոլային պահ ստեղծեցին։ Նախ Միրալեմ Պյանիչի հեռահար հարվածից հետո Վոյցեխ Շյեսնին փրկեց իր թիմին, […]

ՊՍԺ-ն հաղթեց Ստամբուլում🎥

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն Ստամբուլում հյուրընկալվել էր Թուրքիայի չեմպիոն «Իստամբուլ Բաշակշեհիրին»։ Կողմերի միջև խաղը կարող էր լրիվ այլ ընթացք ստանար, եթե թուրքական ակումբն օգտագործեր իր ունեցած պահերը, սակայն Թոմաս Տուխելի սաները Մոյզե Կինի երկրորդ խաղակեսում խփած երկու գոլերի շնորհիվ հաղթեց 0։2 հաշվով։ Փարիզյան ակումբը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում առաջին հաղթանակը տարավ՝ սրելով H […]

Չելսին վերջապես ուրախացնում է իր երկրպագուներին🎥

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում «Չելսին» E խմբում հյուրընկալվել էր «Կրասնոդարին»։ Լոնդոնյան ակումբը քարը քարի վրա չթողեցին մրցակցին՝ ջախջախելով 0։4 հաշվով։ Ֆրենկ Լեմպարդի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Կալում Հոդսոն-Օդոյին, Տիմո Վերները, Հակիմ Զիեշը, ինչպես նաև Քրիստիան Պուլիշիչը։ Այս հաղթանակից հետո վաստակեց 4 միավոր և գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ ռուսական […]

1 1,542 1,543 1,544 1,545 1,546 1,920