ՊՍԺ-ն հաղթեց Ստամբուլում🎥

ՊՍԺ-ն հաղթեց Ստամբուլում🎥

28/10/2020 - 23:55

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն Ստամբուլում հյուրընկալվել էր Թուրքիայի չեմպիոն «Իստամբուլ Բաշակշեհիրին»։

Կողմերի միջև խաղը կարող էր լրիվ այլ ընթացք ստանար, եթե թուրքական ակումբն օգտագործեր իր ունեցած պահերը, սակայն Թոմաս Տուխելի սաները Մոյզե Կինի երկրորդ խաղակեսում խփած երկու գոլերի շնորհիվ հաղթեց 0։2 հաշվով։

Փարիզյան ակումբը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում առաջին հաղթանակը տարավ՝ սրելով H խմբի մրցաշարային գործերը։ Այս խաղից հետո ՊՍԺ-ն վաստակեց 3 միավոր և «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Լայպցիգի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Յունայթեդի» ու «Լայպցիգի» միջև հանդիպումը կմեկնարկի քիչ անց։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023