Author Archives: Miqayel

Եվրո-2020․ Ավստրիայի հավաքականի ընդլայնված կազմը

Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է այն 30 ֆուտբոլիստների անունները, ովքեր ընդգրկված են լինելու Եվրո-2020–ի ընդլայնված կազմում։ Ավստրացիների գլխավոր մարզիչ Ֆրանկո Ֆոդան հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ – Դանիել Բախման («Վոթֆորդ», Անգլիա), Հայնց Լինդեր («Բազել», Շվեյցարիա), Պավաո Պերվան («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Ալեքսանդր Շլագեր (ԼԱՍԿ) Պաշտպաններ – Դավիդ Ալաբա («Բավարիա», Գերմանիա), Ալեքսանդար Դրագովիչ («Բայեր», Գերմանիա), […]

Վալբուենա․ «Եթե Կարիմը հավաքականին կարող է շատ բան տալ, ապա դա միայն լավ է»

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մաթյո Վալբուենան, ով ներկայումս հանդես է գալիս հունական «Օլիմպիակոսի» կազմում, մեկնաբանել է հավաքականի իր նախկին խաղընկեր Կարիմ Բենզեմայի՝ հավաքական վերադարձի մասին լուրը․ «Մեկնաբանություն չունեմ։ Եթե Կարիմը հավաքականին կարող է շատ բան տալ, ապա դա միայն լավ է։ Ավելացնելու ոչինչ չունեմ, քանի որ դա մարզչի ընտրությունն է։ Ըստ իս՝ Դեշամն այս իրավիճակում, […]

Զենիթի աստղը հայտնվել է Լա լիգայի առաջատարներից մեկի ուշադրության կենտրոնում

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը , հնարավոր է, կարիերան շարունակի «Սևիլիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, անդալուսական ակումբը պատրաստ է 26-ամյա հարձակվողի դիմաց վճարել 17 մլն եվրո, սակայն, ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռուսական ակումբը չի պատրաստվում Ազմունից բաժանվել, եթե նրա դիմաց չվճարեն նվազագույնը 23 մլն եվրո։ Հավելենք, որ իրանցի հարձակվողի ու պետերբուրգյան […]

Դանիայի հավաքականը Եվրոյին կնախապատրաստվի անհավանական շատ թվով ֆուտբոլիստներով

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմանդը որոշել է Եվրո-2020-ի ընդլայնված կազմում ընդգրկել 52 ֆուտբոլիստների։ Եվրո-2020-ի վերջնական հայտացուցակում կարող են ընդգրկվել միայն 26 ֆուտբոլիստներ, սակայն 49-ամյա մասնագետը որոշել է իրեն ապահովագրել և հավաքական հրավիրել նախատեսվածից երկու անգամ շատ ֆուտբոլիստների։ Ինչպես տեղեկացնում է Fotbollskanalen-ը, դրա հիմնական պատճառը կորոնավիրուսն է։ «Համաճարակի հետ կապված իրավիճակը հաշվի առնելով՝ մենք ստիպված […]

Դիաշը , լրագրողների վարկածով, ճանաչվել է ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ

Անգլիայի ֆուտբոլային լրագրողների ասոցիացիան՝ FWA-ն, հրապարակել է, իր վարկածով, Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը։ Ինչպես տեղեկացնում է FWA-ի պաշտոնական կայքը, ԱՊԼ-ի 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ռուբեն Դիաշը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում առաջ է անցել իր թիմակից Կևին դե Բրոյնեից և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնից։ Հավելենք, որ Ռուբեն […]

Նոմինալ կիսապաշտպանը Ռիվեր Փլեյթի կազմում դարպասապահի դիրքում ամբողջական հանդիպում է անցկացրել

Լիբերտադորեսի գավաթի 2021 թվականի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Ռիվեր Փլեյթը» Բուենոս Այրեսում 2։1 հաշվով առավելության է հասել Կոլումբիան ներկայացնող «Սանտա Ֆե» ակումբի նկատմամբ։ Այս հանդիպումն արգենտինական ակումբի համար անչափ յուրահատուկ է ստացվել և միանշանակ կմտնի ողջ ֆուտբոլային պատմության մեջ։ Բանն այն է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով, «Ռիվերը» կորցրել էր միանգամից իր 20 ֆուտբոլիստներին։ […]

Լիվերպուլն օգտվեց Չելսիի նվերից՝ ներխուժելով ՉԼ գոտի🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Բյորնլիի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ ինչպես տարածքային, այնպես էլ խաղային լուրջ առավելություն, ինչի արդյունքում մերսիսայդյան ակումբը 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, իսկ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Ռոբերտո Ֆիրմինոն, Նաթանիել Ֆիլիպսն ու Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը։ Այսպիսով, այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 66 […]

Ատալանտայի հեքիաթը կրկին կիսատ մնաց․ Յուվենտուսը 14-րդ անգամ տիրացավ Իտալիայի գավաթին🎥

Իտալիայի գավաթի 2020/21 խաղարկության եզրափակչի շրջանակում «Մապեյ» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Ատալանտան» ու «Յուվենտուսը»։ Առաջին խաղակեսում կողմերը հանդիպումն անկացնում էին փոխնիփոխ գրոհներով, սակայն, հանուն արդարության նշենք, որ Բերգամոն ներկայացնող ակումբն ավելի սուր էր գրոհում։ Ավելի վտանգավոր գրոհեցին բերգամասկները, սակայն հանդիպման հաշիվը բացեց «Յուվենտուսը»․ 31-րդ րոպեին «Ատալանտայի» տուգանային հրապարակում խառնաշփոթ իրավիճակ էր ստեղծվել, ինչից էլ օգտվեց […]

Եվրո-2020․ Շոտլանդիայի հավաքականի հայտացուցակը

Շոտլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջում հրապարակվել են այն 26 ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու Եվրո-2020-ին։ Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սթիվ Կլարկը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահ – Քրեյգ Գորդոն («Հարթս օֆ Միդլոթիան»), Դևիդ Մարշալ («Դերբի Քաունթի», Անգլիա), Ջոն Մաքլաֆլին («Ռեյնջերս») Պաշտպաններ – Լիամ Կուպեր («Լիդս», Անգլիա), Դեկլան Գալահեր, Ստեֆեն Օ’Դոնոել (երկուսն էլ՝ «Մոթերվել»), Գրանտ […]

Դե Լիխտ․ «Պաշտպանությունն Իտալիայում արվեստի գործի է նման»

Հոլանդիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մատիաս դե Լիխտը , ով հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում, պատմել է Ապենինյան թերակղզու ֆուտբոլային առանձնահատկությունների մասին։ «Իտալիայում ես ստիպված էի հարմարվել այլ ոճի ֆուտբոլին։ Երբ ես «Այաքսի» կազմում էի խաղում, մենք անհատակապես հսկում էինք կոնկրետ կենտրնական հարձակվողին, իսկ հիմա ես ստիպված եմ հետևել նաև որոշակի գոտիների։ Խոսքը լավագույն տարբերակի ընտրության […]

1 1,544 1,545 1,546 1,547 1,548 2,103