Զլատան․ «Ես հաղթեցի վարակին, սակայն եթե դուք Զլատանը չեք, ապա ռիսկի մի դիմեք և մտածեք գլխով»

Զլատան․ «Ես հաղթեցի վարակին, սակայն եթե դուք Զլատանը չեք, ապա ռիսկի մի դիմեք և մտածեք գլխով»

30/10/2020 - 22:24

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով սեպտեմբերի 24-ին վարակվել էր կորոնավիրուսով, օրեր առաջ Իտալիայի Լոմբարդիայի շրջանում, որի մայրաքաղաքը համարվում է Միլանը, հետաքրքիր սոցիալական գովազդում է նկարահանվել։ Այդ գովազդի հիմնական նպատակը կորոնավիրուսի համաճարակի կանխումը և մարդկանց զգոն պահելն է։

«Համաճարկն ինձ մարտահրավեր էր նետել, և ես հաղթեցի այն, սակայն եթե դուք Զլատանը չեք, մարտահրավեր մի նետեք նրան, մտածեք գլխով՝ պահպանելով բոլոր կանոնները։ Միշտ պահպանեք սոցիալական հեռավորթյունը և կրեք դիմակ»,- նշել է Զլատանը այդ գովազդում։

Իբրահիմովիչը կորոնավիրուսի դրական թեստ հանձնելուց հետո շատ չանցած՝ հոկտեմբերի 9-ին, հանձնեց արդեն բացասական թեստ և միացավ «Միլանի» մարզումային խմբին։

2020/21 մրցաշրջանում Զլատանը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023