Author Archives: Miqayel

Պաշտոնական. Ռոման խոշոր գումարի դիմաց գնեց Չելսիի հարձակվողին

Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամին։ «Գայլերը» 23-ամյա հարձակվողի դիմաց վճարել են 40 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Աբրահամի տարեկան աշխատավարձը նոր ակումբում կազմելու է 4-5 մլն եվրո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոման», կախված խաղացողի մրցելույթներից, հետագայում ևս 5 մլն եվրո է վճարելու […]

Զախարյան. «Երջանիկ էի, որ հավաքական հրավիրվածների թվում էի»

Օգոստոսի 16-ին Ռուսաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր նախապատրաստվելու են սեպտեմբերին ԱԱ-2022-ի որակավորման փուլի շրջանակում կայանալիք երեք հանդիպումներին։ Հրավիրվածների թվում էր նաև «Դինամո Մոսկվայի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը, ով այդ առթիվ կիսվել է իր տպավորություններով. «Իհարկե, երջանիկ էի, երբ իմացա, որ հավաքական հրավիրվածների թվում էի։ Առավել ևս, որ […]

Գվարդիոլան Տոտենհեմի դեմ խաղում դաշտ է դուրս բերել ԱՊԼ-ի երբևէ ամենաթանկարժեք կազմը

Անգլիական Պրեմիեր լիգայի 1-ին տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Տոտենհեմին»։ Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան այդ խաղում դաշտ է դուրս բերել Պրեմիեր լիգայի երբևէ ամենաթանկարժեք կազմը։ «Սիթիի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը եղել է 622 մլն եվրո, ինչն առաջնության շրջանակում ռեկորդային ցուցանիշ է։ Եվս 346 մլն եվրո […]

Պաշտոնական. 9 գրանդ ակումբներ վերադարձան Եվրոպական ակումբների միություն

Եվրոպական ակումբների միությունը համաձայնել է իր շարքերը հետ ընդունել այն 12 ամումբներից 9-ին, որոնք պատրաստվում էին ստեղծել Սուպերլիգա և աջակցում էին այդ գաղափարին։ Խոսքը «Միլանի», «Ինտերի», «Արսենալի», «Չելսիի», «Լիվերպուլի», «Տոտենհեմի», «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ատլետիկո Մադրիդի» մասին, որոնք վերադարձել են Եվրոպական ակումբների միություն։ Այդ մասին տեղեկացնում է ԵԱՄ-ի պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ սույն թվականի […]

Կարպինը հրապարակել է Ռուսաստանի հավաքանի ընդլայնված կազմը

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր պատրաստվելու են սեպտեմբերին կայանալիք ԱԱ-2022 թ. որակավորման փուլի հանդիպումներին։ Հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ – Մարինատո Գիլերմե («Լոկոմոտիվ Մոսկվա»), Յուրի Դյուպին («Ռուբին»), Ալեքսանդր Մաքսիմենկո («Սպարտակ Մոսկվա»), Սերգեյ Պեսյակով («Ռոստով») Պաշտպաններ – Իգոր Դիվեև, Մարիո Ֆերնանդես (երկուսն էլ` ԲԿՄԱ Մոսկվա), Ստանիսլավ Մագկեև («Լոկոմոտիվ […]

Մբապեի` Ռեալ տեղափոխությունը սպասվածից ավելի մոտ է

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ի լրագրող Խոսե Պեդրերոլը, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբային գրանցումն ու տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։ Աղբյուրի փոխանցմամբ` Մբապեն իր ապագայի վերաբերյալ չի պատրաստվում ամպագոռգոռ հայտարարություններ անել մամուլի միջոցով։ Նա ներկա պահին ծրագրում է միայն հանդիպել «Փարիզի» նախագահ Նասեր Ալ Խելայֆիի հետ, որպեսզի խնդրի նրան […]

Բարսելոնայի պարտքը շարունակաբար աճում է` ավելանալով ևս 200 մլն եվրոյով

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում խոսել է նաև ակումբի ծանր ֆինանսական վիճակի մասին. ««Բարսելոնայի» զուտ բացասական ակտիվը կազմում է 451 մլն եվրո (խմբ.` սա նշանակում է, որ «բլաուգրանասի» պարտքի չափը գերազանցում է ակումբի գույքի արժեքին)։ Ակուկբի եկամտի 103%-ը մենք ծախսում ենք աշխատավարձերը վճարելու համար, ինչը 20-25%-ով ավելին է, քան մեր […]

Զախարյանը կհրավիրվի ՌԴ հավաքական` մասնակցելու ԱԱ-2022-ի որակավորման փուլի հանդիպումներին

Ինչպես տեղեկացնում է РБК-Спортс-ը, «Դինամո Մոսկվայի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը կհրավիրվի Ռուսաստանի հավաքական` մասնակցելու սեպտեմբերին կայանալիք ԱԱ-2022-ի որակավորման փուլի հանդիպումներին։ Աղբյուրի փոխանցմամբ` ՌԴ հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը երիտասարդ ֆուտբոլիստի հետ լուրջ հույսեր է կապում։ Նշվում է, որ հավաքականի ընդլայնված հայտացուցակը կհարապարակվի օգոստոսի 16-ին։ Հիշեցնենք` Զախարյանն արդեն հրավիրվել է Ռուսաստանի հավաքական և ընդգրկված է […]

Հայներ. «Բարսայի պարտքը 1.2 մլրդ է, իսկ Աբրամովիչը 1 մլրդի ներդրում է անում. չենք ցանկանում նման բան»

«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները մյունխենյան ակումբի ֆինանսական վիճակը համեմատել է այն իրավիճակի հետ, որում հայտնվել են մյուս եվրոպական գրանդները. «Վերջերս կարդացի, որ «Բարսելոնայի» պարտքը 1.2 մլրդ եվրո է, ՊՍԺ-ն 2019/20 մրցաշրջանն ավարտել է 123 մլն եվրո կորուստով, իսկ «Յուվենտուսը» կորցրել է 100 մլն եվրո։ Դրան զուգահեռ, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը 1 մլրդ եվրոյի ներդրում է […]

Բորդոյի ֆուտբոլիստը հանդիպման ընթացքում ուշագնաց է եղել🎥📸

Լիգա 1-ի 2-րդ տուրի շրջանակում «Մարսելը» «Վելոդրոմ» մարզադաշտում մրցել է «Բորդոյի» դեմ. գրանցվել է 2:2 հաշիվը։ Այդ հանդիպման առաջին կեսում արտառոց դեպք է գրանցվել. 14-րդ րոպեին տանտերերը տուգանային հարվածի իրավունք էին վաստակել, որը պատրաստվում էր իրացնել Դիմիտրի Պայեն, սակայն, նախքան հարվածը, «Բորդոյի» «պատում» կանգնած ֆուտբոլիստներից Սամուել Կալուն, առանց որևէ մեկին բախվելու, ուշագնաց եղավ։ Այդ դրվագից […]

1 1,449 1,450 1,451 1,452 1,453 2,103