Բարսելոնայի պարտքը շարունակաբար աճում է` ավելանալով ևս 200 մլն եվրոյով

Բարսելոնայի պարտքը շարունակաբար աճում է` ավելանալով ևս 200 մլն եվրոյով

16/08/2021 - 15:44

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում խոսել է նաև ակումբի ծանր ֆինանսական վիճակի մասին.

««Բարսելոնայի» զուտ բացասական ակտիվը կազմում է 451 մլն եվրո (խմբ.` սա նշանակում է, որ «բլաուգրանասի» պարտքի չափը գերազանցում է ակումբի գույքի արժեքին

Ակուկբի եկամտի 103%-ը մենք ծախսում ենք աշխատավարձերը վճարելու համար, ինչը 20-25%-ով ավելին է, քան մեր մրցակիցները»,- նշել է Լապորտան, ում խոսքերը մեջբերում է կատալոնական ակումբի Twitter-ը։

Բացի դրանից, 59-ամյա մասնագետը հաստատել է նաև, որ ակուկբի պարտքն իր ղեկավարման օրոք (2021 թ. մարտից ի վեր) աճել է ևս 200 մլն եվրոյով` հասնելով 1.35 մլրդ եվրոյի։

«Ակումբի տնտեսական վիճակը տագնապալի է, իսկ ֆինանսականը` դրամատիկ»,- ասել է Լապորտան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժոան Լապորտան հայտարարել էր, որ «բլաուգրանասը» 2020/21 մրցաշրջանի արդյունքներով կրել է ռեկորդային` 487 մլն եվրոյի վնաս։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_a

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023