Բորդոյի ֆուտբոլիստը հանդիպման ընթացքում ուշագնաց է եղել🎥📸

Բորդոյի ֆուտբոլիստը հանդիպման ընթացքում ուշագնաց է եղել🎥📸

16/08/2021 - 11:46

Լիգա 1-ի 2-րդ տուրի շրջանակում «Մարսելը» «Վելոդրոմ» մարզադաշտում մրցել է «Բորդոյի» դեմ. գրանցվել է 2:2 հաշիվը։

Այդ հանդիպման առաջին կեսում արտառոց դեպք է գրանցվել. 14-րդ րոպեին տանտերերը տուգանային հարվածի իրավունք էին վաստակել, որը պատրաստվում էր իրացնել Դիմիտրի Պայեն, սակայն, նախքան հարվածը, «Բորդոյի» «պատում» կանգնած ֆուտբոլիստներից Սամուել Կալուն, առանց որևէ մեկին բախվելու, ուշագնաց եղավ։

Այդ դրվագից հետո անմիջապես խաղադաշտ վազեցին ժիրոնդական ակումբի բժշիկները, իսկ «Բորդոյի» ֆուտբոլիստները շրջափակեցին իրենց թիմակցին` փակելով նրան տեսախցիկներից։

Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, քանի որ 23-ամյա ֆուտբոլիստը շատ արագ ուշքի եկավ և նույնիսկ պատրաստ է եղել շարունակել հանդիպումը, սակայն «Բորդոյի» մարզչական անձնակազմը ռիսկի չդիմեց` փոխարինելով վերջինիս։

Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 12-ին համաշխարհային ֆուտբոլում կրկին եղել էր նման դեպք։ Եվրո-2020-ի 1-ին տուրի շրջանակում կայացած Դանիա 0:1 Ֆինլանդիա հանդիպման առաջին կեսի վերջնամասում ուշագնաց եղավ Քրիստիան Էրիկսենը։

Հետագայում պարզ դարձավ, որ դանիացի ֆուտբոլիստի մոտ սրտի կանգ է արձանագրվել։ Նրան հոսպիտալացրին, իսկ օրեր անց Էրիկսենի վրա տեղադրեցին սրտի աշխատանքը ստուգող և դրա խթանմանը նպաստող սարք` դեֆիբիլիատոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023