Author Archives: Miqayel

Բարսելոնայի երիտասարդ տաղանդը մոտ է նոր ակումբ տեղափոխությանը

«Բարսելոնայի» 18-ամյա կիսապաշտպան Իլայիշ Մորիբան մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։ Ինչպես տեղեկաղնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, Մորիբան մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել «Տոտենհեմի» հետ։ Լոնդոնյան ակումբը երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Բարսելոնային» վճարելու է 15 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` իսպանացի ֆուտբոլիստը որոշել է հեռանալ կատալոնական ակումբից, քանի որ նոր պայմանագրի հարցում չի […]

Հայտնի է, թե որքան գումար է վճարելու Յունայթեդը Ռոնալդու տրանսֆերի դիմաց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ». կողմերն արդեն համաձայնեցրել պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերը։ Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի ունեցած տեղեկությունների` «կարմիր սատանաները» 36-ամյա հարձակվողի դիմաց վճարելու են 15 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով ավելանալու է ևս 8 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` թուրինյան ակումբն ստանալու է երաշխավորված 20 մլն եվրո։ Հիշեցնենք, որ […]

Պաշտոնական. Մանչեսթեր Յունայթեդը հաստատել է Ռոնալդուի տրանսֆերը

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, մանկունյական ակումբը Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի հարցում համաձայնության է հասել «Յուվենտուսի» հետ։ Պորտուգալացի ֆուտբոլիստը 12 տարի անց վերդառնում է մանկունյական ակումբ, որի կազմում հանդես է եկել 2003-2009 թթ.։ Նա «Յունայթեդի» մարզաշապիկով մինչ այս պահն անցկացրել է 292 հանդիպում` դառնալով 118 գոլի և 69 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

Ռոնալդուն վերադառնում է Յունայթեդ. կողմերն ավարտին են հասցրել տրանսֆերը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, պորտուգալացի հարձակվողի տեղափոխության հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության։ 36-ամյա ֆուտբոլիստն ընդունել է «կարմիր սատանաների» առաջարկը, որոնց հետ կնքելու է պայմանագիր մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Այսպիսով, Կրիշտիանու Ռոնալդուն 12 տարի անց վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն […]

ԿԼ. կայացավ խմբային փուլի վիճակահանությունը

Այսօր` օգոստոսի 27-ին, Ստամբուլում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը. Խումբ A ԼԱՍԿ (Ավստրիա) «Մաքքաբի Թել Ավիվ» (Իսրայել) «Ալաշկերտ» (Հայաստան) ՀԻԿ (Ֆինլանդիա) Խումբ B «Գենտ» (Բելգիա) «Պարտիզան Բելգրադ» (Սերբիա) «Ֆլորա» (Էստոնիա) «Անորտոսիս» (Կիպրոս) Խումբ C «Ռոմա» (Իտալիա) «Զարիա» (Ուկրաինա) ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա) «Բուդե/Գլիմթ» (Նորվեգիա) Խումբ D «ԱԶ-Ալկմար» (Հոլանդիա) «Կլուժ» (Ռումինիա) […]

ԿԼ․ Ալաշկերտն իմացավ իր մրցակիցներին

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Ստամբուլում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում իր մրցակիցներին իմացավ նաև «Ալաշկերտը»։ Մեր ակումբն ընդգրկվեց A խմբում և կմրցի ԼԱՍԿ-ի (Ավստրիա), «Մաքքաբի Թել Ավիվի» (Իսրայել) և ՀԻԿ-ի դեմ (Ֆինլանդիա) Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ԿԼ. խմբային փուլի վիճակահանություն. ուղիղ եթեր

Այսօր` օգոստոսի 27-ին, Ստամբուլում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 խաղարկության խմբային փուլի վկճակահանությունը։ Վիճակահանության մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է Երևանի ժամանակով 15:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Կասիլիասը «Fantasy Football» խաղում իր թիմ է վերցրել Հարոյանին📸

«Ռեալ Մադրիդի», «Պորտուի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը, ինչպես միլիոնավոր երկրպագուներ, նույնպես խաղում է հանրահայտ «Fantasy Football» խաղը։ Կասիլիասը սոցցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ նա Լա լիգայի «Fantasy»-ի` 3-րդ տուրի համար նախատեսված թիմում տեղ է հատկացրել նաև «Կադիսի» հայազգի կենտրոնակա պաշտպան Վարազդատ Հարոյանին։ Հիշեցնենք, որ Հարոյանը սույն […]

ԵԼ. կայացավ խմբային փուլի վիճակահանությունը

Օգոստոսի 27-ին Ստամբուլում կայացավ Եվրոպա լիգայի 2021/22 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը. Խումբ A «Լիոն» (Ֆրանսիա) «Ռենջերս» (Շոտլանդիա) «Սպարտա Պրահա» (Չեխիա) «Բրոնդբյու» (Դանիա) Խումբ B «Մոնակո» (Ֆրանսիա) ՊՍՎ (Հոլանդիա) «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա) «Շտուրմ» (Ավստրիա) Խումբ C «Նապոլի» (Իտալիա) «Լեսթեր» (Անգլիա) «Սպարտակ Մոսկվա» (Ռուսաստան) «Լեգիա» (Լեհաստան) Խումբ D «Օլիմպիակոս» (Հունաստան) «Այնտրախտ» (Գերմանիա) […]

ԵԼ. ձևավորվեցին վիճակահանության զամբյուղները

Օգոստոսի 26-ին կայացան Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, ինչի արդյունքում հայտնի դարձան խմբային փուլի բոլոր 32 մասնակիցները։ Բացի դրանից, ձևավորվեցին այն 4 զամբյուղները, որոնց հիման վրա էլ կայանալու է մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը։ Այսպիսով, զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը. Առաջին զամբյուղ – «Լիոն», «Մոնակո» (երկուսն էլ `Ֆրանսիա), «Նապոլի», «Լացիո» (երկուսն էլ` Իտալիա), «Բայեր» (Գերմանիա), «Դիանմո Զագրեբ» […]

1 1,437 1,438 1,439 1,440 1,441 2,103