Հայտնի է, թե որքան գումար է վճարելու Յունայթեդը Ռոնալդու տրանսֆերի դիմաց

Հայտնի է, թե որքան գումար է վճարելու Յունայթեդը Ռոնալդու տրանսֆերի դիմաց

27/08/2021 - 21:31

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ». կողմերն արդեն համաձայնեցրել պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերը։

Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի ունեցած տեղեկությունների` «կարմիր սատանաները» 36-ամյա հարձակվողի դիմաց վճարելու են 15 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով ավելանալու է ևս 8 մլն եվրո։

Աղբյուրի փոխանցմամբ` թուրինյան ակումբն ստանալու է երաշխավորված 20 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2003-2009 թթ. արդեն հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 292 հանդիպում` դառնալով 118 գոլի և 69 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023