Պաշտոնական. Մանչեսթեր Յունայթեդը հաստատել է  Ռոնալդուի տրանսֆերը

Պաշտոնական. Մանչեսթեր Յունայթեդը հաստատել է Ռոնալդուի տրանսֆերը

27/08/2021 - 20:28

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, մանկունյական ակումբը Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի հարցում համաձայնության է հասել «Յուվենտուսի» հետ։

Պորտուգալացի ֆուտբոլիստը 12 տարի անց վերդառնում է մանկունյական ակումբ, որի կազմում հանդես է եկել 2003-2009 թթ.։ Նա «Յունայթեդի» մարզաշապիկով մինչ այս պահն անցկացրել է 292 հանդիպում` դառնալով 118 գոլի և 69 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023