Կասիլիասը «Fantasy Football» խաղում իր թիմ է վերցրել Հարոյանին📸

Կասիլիասը «Fantasy Football» խաղում իր թիմ է վերցրել Հարոյանին📸

27/08/2021 - 15:02

«Ռեալ Մադրիդի», «Պորտուի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը, ինչպես միլիոնավոր երկրպագուներ, նույնպես խաղում է հանրահայտ «Fantasy Football» խաղը։

Կասիլիասը սոցցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ նա Լա լիգայի «Fantasy»-ի` 3-րդ տուրի համար նախատեսված թիմում տեղ է հատկացրել նաև «Կադիսի» հայազգի կենտրոնակա պաշտպան Վարազդատ Հարոյանին։

Հիշեցնենք, որ Հարոյանը սույն թվականի հուլիսից պաշտպանում է «Կադիսի» գույները և անդալուսական ակումբի կազմում արդեն մասնակցել է պաշտոնական 2 հանդիպման։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023