ԵԼ. ձևավորվեցին վիճակահանության զամբյուղները

ԵԼ. ձևավորվեցին վիճակահանության զամբյուղները

27/08/2021 - 10:06

Օգոստոսի 26-ին կայացան Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, ինչի արդյունքում հայտնի դարձան խմբային փուլի բոլոր 32 մասնակիցները։

Բացի դրանից, ձևավորվեցին այն 4 զամբյուղները, որոնց հիման վրա էլ կայանալու է մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը։

Այսպիսով, զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը.

Առաջին զամբյուղ – «Լիոն», «Մոնակո» (երկուսն էլ `Ֆրանսիա), «Նապոլի», «Լացիո» (երկուսն էլ` Իտալիա), «Բայեր» (Գերմանիա), «Դիանմո Զագրեբ» (Խորվաթիա), «Օլիմպիակոս» (Հունաստան), «Բրագա» (Պորտուգալիա)

Երկրորդ զամբյուղ – «Սելթիկ», «Ռեյնջերս» (երկուսն էլ` Շոտլանդիա), «Այնտարխտ» (Գերմանիա), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Լեսթեր» (Անգլիա), «Լոկոմովտիվ Մոսկվա» (Ռուսաստան), «Գենկ» (Բելգիա), ՊՍՎ (Հոլանդիա)

Երրորդ զամբյուղ – «Մարսել» (Ֆրանսիա), «Լյուդոգորեց» (Բուլղարիա), «Վեսթ Հեմ» (Անգլիա), «Ռեալ Սոսիեդադ», «Բետիս» (երկուսն էլ` Իսպանիա), «Ֆեներբախչե» (Թուրքիա), «Սպարտա Պրահա» (Չեխիա), «Սպարտակ Մոսկվա» (Ռուսաստան)

Չորրորդ զամբյուղ – «Ռապիդ Վիեննա», «Շտուրմ» (երկուսն էլ` Ավստրիա), «Գալաթասարայ» (Թուրքիա), «Լեգիա» (Լեհաստան), «Միդյուլլան», «Բրոնդբյու» (երկուսն էլ` Դանիա), «Ֆերենցվարոշ» (Հունգարիա), «Անտվերպեն» (Բելգիա)

Հավելենք, որ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 27-ին` Երևանի ժամանակով 14:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023