Ռոնալդուն վերադառնում է Յունայթեդ. կողմերն ավարտին են հասցրել տրանսֆերը

Ռոնալդուն վերադառնում է Յունայթեդ. կողմերն ավարտին են հասցրել տրանսֆերը

27/08/2021 - 19:56

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

Ինչպես տեղեկացնում իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, պորտուգալացի հարձակվողի տեղափոխության հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության։

36-ամյա ֆուտբոլիստն ընդունել է «կարմիր սատանաների» առաջարկը, որոնց հետ կնքելու է պայմանագիր մինչև 2023 թ. հունիսի 30-ը։

Այսպիսով, Կրիշտիանու Ռոնալդուն 12 տարի անց վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ»։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2003-2009 թթ. արդեն հանդես է եկել մանկունյական ամուկբի կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 292 հանդիպում` դառնալով 118 գոլի և 69 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023