Author Archives: Miqayel

Ռոնալդուն վերադարձավ «Երազանքների թատրոն». ի՞նչ սպասել այս գործարքից

2003 թվականն էր։ 18-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն առաջին հանդիպումն էր անցկացնում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում «Բոլթոնի» դեմ։ Հետագայում պորտուգալացի ֆուտբոլիստը անգլիական ակումբի հետ նվաճեց բոլոր հնարավոր ու անհնար տիտղոսները և 2009 թվականի ամռանը տեղափոխվեց «Ռեալ»։ Արդեն այսօր, երբ դրսում 2021 թվականն է, «Ռեալի» ու «Յուվենտուսի» կազմում ընդհանուր 572 հանդիպում անցկացնելուց և 552 գոլ հեղինակելուց հետո (խմբ.`451 գոլ […]

Բավարիան համաձայնեցրել է Լայպցիգի առաջատարի տրանսֆերը

«Լայպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիթցերը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մյունխենյան ակումբն ավստրիացի խաղացողի տրանսֆերի հարցում համաձայնության է հասել «Լայպիցիգ» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «Բավարիան» 27-ամյա կիսապաշտպանի դիմաց վճարելու է 16 մլն եվրո։ Հավելենք, որ Զաբիթցերի ու «Լայպցիգի» մինչև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, և վերջինս […]

«Այսօր խաղի օր է». Կադիսի հերթական հայերեն գրառումը

Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում Վարազդատ Հարոյանի «Կադիսը» սեփական հարկի տակ կմրցի «Օսասունայի» դեմ։ «Կադիսը» Facebook-ի իր էջում հերթական հայերեն գրառումն է կատարել` հիշեցնելով տվյալ հանդիպման մասին. «Այսօր խաղի օր է»,- գրել է «դեղին սուզանավը»։ Հավելենք, որ «Կադիս» – «Օսասունա» հանդիպունը կկայանա օգոստոսի 29-ին` Երևանի ժամանակով 21:30-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ինչպե՞ս է Կազեմիրոն սահանկումով տապալում մրցավարին🎥

Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Բետիսին»։ Այդ հանդիպման 58-րդ րոպեին բավական հետաքրքիր և միևնույն ժամանակ` զվարճալի դեպք է գրանցվել. մադրիդյան ակումբի կիսապաշտպան Կազեմիրոն, փորձելով մրցակցից խլել գնդակը, սահանկումով պատահմամբ գետնին տապալեց գլխավոր մրցավար Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսին։ Թե՛ Կազեմիրոն և թե՛ Էրնանդեսը կատարվածը ժպիտով ընդունեցին և ձեռքսեղմումից հետո շարունակեցին հանդիպումը։ […]

ՊՍԺ-ի հայատացուցակը Ռեյմսի դեմ հանդիպման համար

Ֆրանսիական Լիգա 1-ի 4-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս կմցրի «Ռեյմսի» դեմ։ Փարիզյան ակումբի Twitter-ի էջում հրապարակվել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը։ Առաջին անգամ «Փարիզի» հայտացուցակում է հայտնվել թիմի նորեկ Լեո Մեսսին, ով վերջերս է համալրել ակումբի շարքերը, սակայն, վատ մարզավիճակի պատճառով, բաց թողեց «Պարի Սեն-Ժերմենի» նախորդ երկու խաղերը։ Հայտացուցակ է […]

Վիլիանը հեռանում է Արսենալից. նա շուտով նոր ակումբ կունենա

«Արսենալի» վինգեր Վիլիանը շուտով կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 6 օր բանակցելուց հետո Վիլիանը համաձայնության է հասել բրազիլական «Կորինտիանսի» հետ։ Կողմերը բոլոր փաստաթղթերը կստորագրեն օգոստոսի 30-ին, ինչից հետո 33-ամյա ֆուտբոլիստը կդառնա «Կորինտիանսի» ֆուտբոլիստ։ Ըստ լրագրող Կավե Սոլհեկոլի ունեցած տեղեկությունների` Վիլիանը համաձայնել է խզել «Արսենալի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտելու էր […]

Ռեալը համառ պայքարում հաղթեց Բետիսին🎥

Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» դեմ։ Հանդիպումը հիմնականում անցավ հավսար պայքարում` փոխնիփոխ վտանգավոր գրոհների ներքո։ Վճռորոշ դարձավ 61-րդ րոպեին Դանի Կարվախալի խփած միակ գոլը։ Այսպիսով, «Ռեալը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Բետիսին», վաստակեց 7 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով բարձրացավ 1-ին հորիզոնական։ Անդալուսական ակումբի ակտիվում կա 2 միավոր, որը համապատասխան է […]

Էմպոլին գերխոշոր անակնկալ մատուցեց` Թուրինում հաղթելով Յուվեին🎥

Իտալական Ա սերիայի 2-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» Թուրինի «Ալյանց» մարզադաշտում մրցեց առաջնության նորեկ «Էմպոլիի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ անակնկալ արդյունք գրանցվեց այս խաղում, քանի որ տոսկանական ակումբը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «բյանկոներիներին»։ Հանդիպման միակ գոլը 22-րդ րոպեին խփել է «Էմպոլիի» հարձակվող Լեոնարդո Մանկուզոն։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմը թե՛ նախքան բաց թողած գոլը և թե՛ […]

Լիվերպուլ – Չելսի. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիական Պրեմիեր լիգայի կենտրոնական հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կմրցի «Չելսիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը խաղը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ռոնալդուն Յունայթեդում չի կարող ընտրել «7» համարը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիրեան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Դեռևս հայտնի չէ, թե որ խաղահամարի ներքո է հանդես գալու պորտուգալացի ֆուտբոլիստը, սակայն, ինչպես տեղեկացնում է Footy Headlines-ը, համաձայն Պրեմիեր լիգայի կանոնադրության, նա չի կարող ընտրել «7» համարը, որը ներկա պահին պատկանում է Էդինսոն Կավանիին, իսկ օրենքը թույլ չի տալիս մրցաշրջանի ընթացքում […]

1 1,435 1,436 1,437 1,438 1,439 2,103