Բարսելոնայի երիտասարդ տաղանդը մոտ է նոր ակումբ տեղափոխությանը

Բարսելոնայի երիտասարդ տաղանդը մոտ է նոր ակումբ տեղափոխությանը

27/08/2021 - 22:22

«Բարսելոնայի» 18-ամյա կիսապաշտպան Իլայիշ Մորիբան մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։

Ինչպես տեղեկաղնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, Մորիբան մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել «Տոտենհեմի» հետ։

Լոնդոնյան ակումբը երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Բարսելոնային» վճարելու է 15 մլն եվրո։

Աղբյուրի փոխանցմամբ` իսպանացի ֆուտբոլիստը որոշել է հեռանալ կատալոնական ակումբից, քանի որ նոր պայմանագրի հարցում չի կարողանում համաձայնության հասնել «բլաուգրանասի» ղեկավարության հետ։

Հիշեցնենք, որ Իլայիշ Մորիբան «Բարսելոնայի» սան է, որի գլխավոր թիմում մինչ այս պահն անցկացրել է 18 հանդիպում` դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023