Ինչպե՞ս է Կազեմիրոն սահանկումով տապալում մրցավարին🎥

Ինչպե՞ս է Կազեմիրոն սահանկումով տապալում մրցավարին🎥

29/08/2021 - 14:29

Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Բետիսին»։

Այդ հանդիպման 58-րդ րոպեին բավական հետաքրքիր և միևնույն ժամանակ` զվարճալի դեպք է գրանցվել. մադրիդյան ակումբի կիսապաշտպան Կազեմիրոն, փորձելով մրցակցից խլել գնդակը, սահանկումով պատահմամբ գետնին տապալեց գլխավոր մրցավար Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսին։

Թե՛ Կազեմիրոն և թե՛ Էրնանդեսը կատարվածը ժպիտով ընդունեցին և ձեռքսեղմումից հետո շարունակեցին հանդիպումը։

Դրվագի տեսանյութը հրապարակել է ESPN-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023