Ռեալն ավարտին է հասցրել Ռենի աստղի տրանսֆերը
Լիգա 1-ը ներկայացնող «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության` ստորագրելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ «Ռեալը» 18-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարելու է 31 մլն եվրո։ Կողմերի միջև կնքվելիք պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Կամավինգան […]