Էմպոլին գերխոշոր անակնկալ  մատուցեց` Թուրինում հաղթելով Յուվեին🎥

Էմպոլին գերխոշոր անակնկալ մատուցեց` Թուրինում հաղթելով Յուվեին🎥

29/08/2021 - 00:41

Իտալական Ա սերիայի 2-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» Թուրինի «Ալյանց» մարզադաշտում մրցեց առաջնության նորեկ «Էմպոլիի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ անակնկալ արդյունք գրանցվեց այս խաղում, քանի որ տոսկանական ակումբը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «բյանկոներիներին»։

Հանդիպման միակ գոլը 22-րդ րոպեին խփել է «Էմպոլիի» հարձակվող Լեոնարդո Մանկուզոն։

Մասիմիլիանո Ալեգրիի թիմը թե՛ նախքան բաց թողած գոլը և թե՛ դրանից հետո ունեցել է տարածքային ու խաղային լուրջ առավելություն, սակայն չի կարողացել իրացնել բազմաթիվ գոլային պահեր։

Հավելենք, որ առաջնության մեկնարկային երկու խաղերից հետո թուրինյան ակումբը վաստակել է ընդամենը 1 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

«Էմպոլին» էլ առաջին 3 միավորը վաստակեց և բարձրացավ 11-րդ տեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023