Author Archives: Miqayel

Քեյնը վերջապես փայլեց. Տոտենհեմը ջախջախեց Մուրային🎥

Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրում «Տոտենհեմը» G խմբի շրջանակում Լոնդոնում մրցեց Սլովենիան ներկայացնող «Մուրայի» դեմ։ «Խցանները» որևէ հնարավորություն չտվեցին մրցակցին և մեծ առավելության պայմաններում 5:1 հաշվով ջախջախեցին մրցակցին։ Հանդիպման հերոս դարձավ «Տոտենհեմի» գոլահար Հարի Քեյնհ, ով, դուրս գալով փոխարինման, իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց։ Հատկանշանակ է, որ Քեյնն իր գոլերը խփել է ընդամենը 19 րոպեի ընթացքում` […]

Սպարտակը խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Նապոլիին🎥

Եվրոպա լիգայի 2-րդ տուրում «Նապոլին» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Մոսկվայի «Սպարտակի» դեմ։ Հանդիպման մեկնարկից անցել էր ընդամենը 13 վայրկյան, երբ Էլիֆ Էլմասը բավական անսպասելի առաջ մղեց «Նապոլիին»։ Խփած գոլից հետո էլ Լուչիանո Սպալետիի թիմն ավելի լավ տեսք ուներ, և 20-րդ րոպեին Մատեո Պոլիտանոն նույնիսկ կարող էր կրկնապատկել նեապոլիտանցիների առավելությունը, սակայն «Սպարտակի» դարպասապահ […]

Ալաշկերտը կրկին քանդվեց. մեր թիմը պարտվեց ՀԻԿ-ին🎥

Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» A խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանկ անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Ֆինլանդիան ներկայացնող ՀԻԿ-ի դեմ։ Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ. 9-րդ րոպեին Ռիկու Ռիսկին, օգտվելով «Ալաշկերտի» պաշտպանների անհամաձայնեցված գործողություններից, առաջ մղեց ՀԻԿ-ին։ Բաց թողած գոլից հետո մեր թիմը տիրեց նախաձեռնությանը և արդեն 24-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը. աչքի ընկավ Ժոզե Էմբալոն։ […]

Ռոման խոշոր հաշվով հաղթեց Զարիային🎥

Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Ռոման» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց ուկրաինական «Զարիայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «գայլերն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ հաղթեն խոշոր` 3:0 հաշվով։ Ժոզե Մոուրինիոյի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ստեֆան Էլ-Շարավին, Քրիս Սմոլինգն ու Թեմի Աբրահամը։ Այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում. ԲԿՄԱ Սոֆիա […]

Ալաշկերտ – ՀԻԿ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» A խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Ֆինլանդիան ներկայացնող ՀԻԿ-ի դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 20:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք դիտել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Բարսելոնան դեռևս չի պատրաստվում հեռացնել Կումանին

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնայի» ղեկավարությունը մոտ ժամանակներս չի պատրաստվում հեռացնել ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին։ Աղբյուրի փոխանցմամբ` հոլանդացի մասնագետն իր պաշտոնում կմնա նվազագույնը մինչև Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակում կայանալիք «Ատլետիկո Մադրիդի» դեմ կայանալիք արտագնա հանդիպումը։ Ընդ որում` Կումանն այդ հանդիպումը, որակազրկման պատճառով, բաց է թողնելու և չի կարողանալու կառավարել իր թիմի խաղը […]

Շերիֆը ՉԼ երկրորդ տուրից հետո ավելի շատ միավոր ունի, քան մի քանի թիմեր միասին վերցրած

Սեպտեմբերի 28-29-ին կայացան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումները։ Ընթացիկ եվրագավաթային մրցաշրջանի իսկական բացահայտումն ու անակնկալը Մոլդովան ներկայացնող «Շերիֆն» է, որը 2-րդ տուրում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։ Յուրի Վերնիդուբի թիմը մրցաշարի առաջին տուրում էլ 2:0 հաշվով հաղթել էր Դոնեցկի «Շախտյորին»։ Տիրասպոլը ներկայացնող ակումբը, կայացած երկու տուրերից հետո, վաստակել է 6 […]

Բարսելոնայի խայտառակ վիճակագրությունը ՉԼ վերջին 5 խաղերում

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Բարսելոնան» E խմբի շրջանակում հյուրընկալվելիս 0:3 հաշվով զիջեց «Բենֆիկային»։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, կատակոնական ակումբը Չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացրած վերջին 5 խաղերից 4-ում պարտվել է, մեկ հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի` գնդակների 2:14 հարաբերակցությամբ։ Բացի «Բենֆիկայի» դեմ կայացած խաղից, «Բարսելոնան» այդ ընթացքում պարտվել է նաև «Յուվենտուսին» (0:3), ՊՍԺ-ին (1:4) և «Բավարիային» (0:3)։ […]

Բարսելոնան վերջին 49 տարվա վատագույն արդյունքն է գրանցել

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Բարսելոնան» E խմբի շրջանակում հյուրընկալվելիս 0:3 հաշվով զիջեց «Բենֆիկային»։ Կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի մեկնարկային երկու խաղերում էլ պարտվել է և եզրափակում է E խմբի մրցաշարային աղյուսակը։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, «Բարսելոնան» մինչև այս պահը միայն մեկ անգամ էր եղել, որ պարտվել էր եվրագավաթային մրցաշարի մեկնարկային երկու խաղերում […]

Սուլշեր. «Երբ ունես Ռոնալդուին, հաղթանակի հնարավորություն միշտ կա»

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» F խմբի շրջանակում 2:1 հաշվով ծանրագույն կամային հաղթանակ տոնեց «Վիլյառեալի» նկատմամբ։ Մանկունյական ակումբի կազմից հաղթական գնդակը 90+5-րդ րոպեին խփեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը. «Նման հանդիպումներ «Օլդ Թրաֆորդում» առաջին անգամ չէ, որ լինում են։ Մենք ստիպված […]

1 1,394 1,395 1,396 1,397 1,398 2,104