Սուլշեր. «Երբ ունես Ռոնալդուին, հաղթանակի հնարավորություն միշտ կա»

Սուլշեր. «Երբ ունես Ռոնալդուին, հաղթանակի հնարավորություն միշտ կա»

30/09/2021 - 10:42

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» F խմբի շրջանակում 2:1 հաշվով ծանրագույն կամային հաղթանակ տոնեց «Վիլյառեալի» նկատմամբ։

Մանկունյական ակումբի կազմից հաղթական գնդակը 90+5-րդ րոպեին խփեց Կրիշտիանու Ռոնալդուն։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը.

«Նման հանդիպումներ «Օլդ Թրաֆորդում» առաջին անգամ չէ, որ լինում են։ Մենք ստիպված էինք ռիսկի դիմել, ինչն արդարացրեց խաղավարտին։

Այս թիմի դեմ խաղալն ու հաղթելը շատ բարդ է։ Հատկապես ավելի դժվար էր նաև այն պատճառով, որ տնային խաղում միայն հաղթանակ էինք ցանկանում տոնել, և եթե մենք չնետվեինք առաջ, նրանք մեծ սիրով կփակվեին պաշտպանությունում ու առաջ չէին գա։

Երբեմբն խնդիրը փոխանցումները չեն, այլ` երկրպագուների աջակցությունը, իսկ երբ թիմում ունես Ռոնալդուին, հաղթանակի հնարավորություն միշտ կա։

Ռոնալդուն շատ վտանագավոր է մրցակցի դարպասի մոտ և մշտապես ազդում է յուրաքանչյուր ֆուտբոլիստի խաղի վրա։

Նման խաղում հաղթելը շատ կարևոր էր, առավել ևս, որ մենք «Յանգ Բոյսին» պարտվեցինք նույն սցենարով։ Նման մակարդակում բոլոր հանդիպումները շատ բարդ են»,- նշել է նորվեգացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է BBC Sport-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023