Author Archives: Miqayel

Անգլիան 10 գնդակ ուղարկեց Սան Մարինոյի դարպասը` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Անգլիայի հավաքականը I խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Սան Մարինոյի ընտրանու դեմ։ Գարեթ Սաութգեյթի սաները չխնայեցին մրցակցին ու 10 գնդակ ուղարկեցին Էլիա Բենեդետինիի պաշտպանած դարպասը։ «Երեք առյուծների» կազմից պոկերի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկական անգամ աչքի ընկան Հարի Մագուայերը, Տայրոն Մինգսը, Էմիլ Սմիթ-Ռոուն, Բուկայո Սակայն և Թեմի […]

Մխիթարյան. «Երբեք փողի համար չեմ խաղացել, հակառակ դեպքում` կտեղափոխվեի Ռուսաստան»

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sport1.de պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ երբեք որևէ ակումբ չի տեղափոխվել հանուն գումարի – Ձեր` «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը մեծ աղմուկ բարձրացրեց։ Ձեզ մեղադրում էին, որ հանուն գումարի եք տեղափոխվել «Յունայթեդ»։ – Այդ ժամանակ շատ հիմարություններ էին խոսում։ Մենք ակումբի հետ ենք կայացրել բոլոր որոշումները։ Երբ […]

ՊՍԺ-ն ու Ռեալը ցանկանում են պայմանագիր կնքել Միլանի առաջատարներից մեկի հետ

«Պարի Սեն-Ժերմենն» ու «Միլանը» մտադիր են ամրապնդել կիսապաշտպանության կենտրոնը։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակով 2022 թ. ամռանը կլքի ակումբը։ «Ռոսոներիները» փորձել են երկարաձգել նրա հետ պայմանագիրը, սակայն բանակցությունները դեռ որևէ արդյունք չեն տվել։ Աղբյուրի փոխանցմամբ` 24-ամյա կիսապաշտպանի շուրջ ստեղծված իրավիճակին լրջորեն հետևում են «Ռեալ Մադրիդն» ու ՊՍԺ-ն, […]

Ջոկովիչի անհավանական էմոցիաները Սերբիայի հաղթանակից հետո🎥

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին 10-րդ տուրում Սերբիայի հավաքականը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Պորտուգալիային` մատուցելով խոշոր անակնկալ։ Այս հաղթանակը Դրագան Ստոյկովիչի թիմին թույլ տվեց վաստակել 20 միավոր և A խմբի մրցարային աղյուսակում շրջանցել Պորտուգալիային ու նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր։ Խաղից հետո իր էմոցիաները չի կարողացել զսպել թենիսի ATP վարկանշային աղյուսակի առաջատար Նովակ Ջոկովիչը։ […]

Կապառոս. «Շնորհակալություն եմ հայտնում բոլորին այս ընտրական փուլի համար»

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարվեց Գերմանիային։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանեցին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ու կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը։ Տեսանյութը` ՀՖՖ-ի։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Իսպանիան հաղթեց Շվեդիային. «Ֆուրիա ռոխան» ուղևորվում է Քաթար🎥

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Իսպանիայի հավաքականը B խմբի շրջանակում Սևիլիայի «Էստադիո դե լա Կարտուխա» մարզադաշտում մրցեց Շվեդիայի ընտրանու դեմ։ Այս խաղում խփվեց ընդամենը մեկ գոլ. 86-րդ րոպեին Ալվարո Մորատան հաղթանակ պարգևեց Իսպանիայի հավաքականին։ Այսպիսով, «ֆուրիա ռոխան» հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 19 միավոր և B խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը` նվաճելով ԱԱ […]

Սերբիան խոշոր անակնկալ մատուցեց և հաղթեց Պորտուգալիային` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Սերբիայի հավաքականը A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Պորտուգալիայի ընտրանու դեմ։ Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ, քանի որ պորտուգալացիներն արդեն 2-րդ րոպեին Ռենատո Սանչեսի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Հյուրերը բաց թողած գոլից հետո տիրեցին նախաձեռնությանն ու 33-րդ րոպեին խփեցին պատասխան գնդակը. աչքի ընկավ Դուշան […]

Հյ. Մակեդոնիան հաղթեց Իսլանդիային` նվաճելով ԱԱ որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր🎥

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը J խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Իսլանդիայի ընտրանու դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հյուսիսմակեդոնացիները մրցակցին հաղթեցին 3:1 հաշվով։ Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Էլիֆ Էլմասը, մեկ գոլ էլ խփեց Ագզիան Ալիոսկին։ Իսլանդացիների միակ գնդակն իր անվան դիմաց գրանցեց Յոն Դագուր Տորնստեյնսոնը։ Այսպիսով, […]

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային🎥

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10 տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Գերմանիայի ընտրանու դեմ։ Ցավոք, մեր ընտրանին որևէ դիմադրություն չկարողացավ ցույց տալ մրցակցին և պարտվեց 1:4 հաշվով։ «Բունդեսմանշաֆթի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Իլկայ Գյունդողանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Կայ Հավերցն ու Յոնաս Հոֆմանը։ Մեր […]

Հայաստան – Գերմանիա. Մխիթարյանը մեկ գնդակ հետ բերեց🎥

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ մրցում է Գերմանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման 59-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը` հաշիվը դարձնելով 1:3։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 1,341 1,342 1,343 1,344 1,345 2,104