Անգլիան 10 գնդակ ուղարկեց Սան Մարինոյի դարպասը` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

Անգլիան 10 գնդակ ուղարկեց Սան Մարինոյի դարպասը` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

16/11/2021 - 01:35

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Անգլիայի հավաքականը I խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Սան Մարինոյի ընտրանու դեմ։

Գարեթ Սաութգեյթի սաները չխնայեցին մրցակցին ու 10 գնդակ ուղարկեցին Էլիա Բենեդետինիի պաշտպանած դարպասը։

«Երեք առյուծների» կազմից պոկերի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկական անգամ աչքի ընկան Հարի Մագուայերը, Տայրոն Մինգսը, Էմիլ Սմիթ-Ռոուն, Բուկայո Սակայն և Թեմի Աբրահամը, իսկ Ֆիլիպո Ֆաբրին գրավեց սեփական դարպասը։

Այսպիսով, Անգլիան 10:0 հաշվով հաղթեց Սան Մարինոյին, վաստակեց 26 միավոր և I խմբի շրջանակում զբաղեցրեց առաջին հորիզոնականը` նվաճելով աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։

Սան Մարինոն այդպես էլ միավոր չվաստակեց և եզրափակեց խումբը։

Հավելենք, որ I խմբից որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվճաեց Լեհաստանի հավաքականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023