Հյ. Մակեդոնիան հաղթեց Իսլանդիային` նվաճելով ԱԱ որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր🎥

Հյ. Մակեդոնիան հաղթեց Իսլանդիային` նվաճելով ԱԱ որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր🎥

14/11/2021 - 23:10

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը J խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Իսլանդիայի ընտրանու դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հյուսիսմակեդոնացիները մրցակցին հաղթեցին 3:1 հաշվով։

Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Էլիֆ Էլմասը, մեկ գոլ էլ խփեց Ագզիան Ալիոսկին։

Իսլանդացիների միակ գնդակն իր անվան դիմաց գրանցեց Յոն Դագուր Տորնստեյնսոնը։

Այսպիսով, Բլագոյա Միլևսկու թիմը J խմբի շրջանակում վաստակեց 18 միավոր, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը` իր պատմության մեջ առաջին անգամ նվաճելով աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։

Իսլանդիան մնաց 9 միավորով և խմբում զվաղեցրեց նախավերջին` 5-րդ հորիզոնականը։

Այս խմբում կայացել է ևս երկու հանդիպում.

Լիխտենշտեյն 0:2 Ռումինիա

Հայաստան 1:4 Գերմանիա

J խմումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. Գերմանիա – 27 միավոր
  2. Հյ. Մակեդոնիա – 18 միավոր
  3. Ռումինիա – 17 միավոր
  4. Հայաստան – 12 միավոր
  5. Իսլանդիա – 9 միավոր
  6. Լիխտենշտեյն – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023