Ջոկովիչի անհավանական էմոցիաները Սերբիայի հաղթանակից հետո🎥

Ջոկովիչի անհավանական էմոցիաները Սերբիայի հաղթանակից հետո🎥

15/11/2021 - 11:05

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին 10-րդ տուրում Սերբիայի հավաքականը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Պորտուգալիային` մատուցելով խոշոր անակնկալ։

Այս հաղթանակը Դրագան Ստոյկովիչի թիմին թույլ տվեց վաստակել 20 միավոր և A խմբի մրցարային աղյուսակում շրջանցել Պորտուգալիային ու նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր։

Խաղից հետո իր էմոցիաները չի կարողացել զսպել թենիսի ATP վարկանշային աղյուսակի առաջատար Նովակ Ջոկովիչը։

Նոլեն Instagram-ի stories բաժնում երկու տեսանյութ է հրապարակել, որտեղ ուրախությունից տարբեր բացականչություննեը է անում։

Նա տեսանյութերից մեկի վրա նշել է նաև Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստներ Դուշան Վլահովիչին, Դուշան Տադիչին, Ալեքսանդր Միտրովիչին, Լուկա Յովիչին ու գլխավոր մարզիչ Դրագան Ստոյկովիչին։

Հավելենք, որ ներկա պահին սերբ թենիսիստը գտնվում է Թուրինում, որտեղ մասնակցում է ATP տարվա ամփոփիչ մրցաշարին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023