Author Archives: Miqayel

Հայաստան – Գերմանիա. Բուչնևի կոպիտ սխալն ու Գյունդողանի գոլը🎥

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ մրցում է Գերմանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման 50-րդ րոպեին Իլկայ Գյունդողանի հարվածից հետո Հայաստանի հավաքականի դարպասապահ Ստանիսլավ Բուչնև կոպիտ սխալ թույլ տվեց, ինչից հետո գնդակը հայտնվեց մեր ընտրանու դարպասում, իսկ հաշիվը դարձավ արդեն 0:3։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Առաջին կեսից հետո Հայաստանը 0:2 հաշվով պարտվում է Գերմանիային🎥

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցում է Գերմանիայի ընտրանու դեմ։ Առաջին խաղակեսից հետո մեր ընտրանին 0:2 հաշվով պարտվում է մրցակցին։ «Բունդեսմանշաֆթի» կազմից 15-րդ ու 45+4-րդ րոպեներին աչքի են ընկել համապատասխանավար Կայ Հավերցն ու Իլկայ Գյունդողանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Խորվաթիան մեծ դժվարությամբ հաղթեց Ռուսաստանին և նվաճեց ԱԱ ուղեգիր🎥

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Խորվաթիայի հավաքականը H խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Ռուսաստանի ընտրանու դեմ։ Չնայած Զլատկո Դալիչի սաները ողջ հանդիպման ընթացքում ունեին տարածքային ու խաղայի լուրջ առավելություն, նրանք ընդամենը մեկ գնդակ ուղարկեցին Ռուսաստանի հավաքականի դարպասը. 81-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆյոդոր Կուդրյաշովը։ Ամեն դեպքում, Խորվաթիան հաղթեց 1:0 հաշվով։ […]

Հայաստան – Գերմանիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմցրի Գերմանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Խորվաթիա – Ռուսաստան. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Խորվաթիայի հավաքականը H խմբում Սպլիտի «Պոլյուդ» մարզադաշտում կմրցի Ռուսաստանի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 18:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Քարամյան. «Ամենամեծ ցանկությունս այն է, որ հայ ազգը լինի առողջ ու խաղաղ»

Այսօր` նոյեմբերի 14-ին, իրենց ծննդյան 42-րդ տարեդարձն են նշում Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արման և Արտավազդ Քարամյանները, ովքեր ներկա պահին ապրում և մարզչական գործունեություն են ծավալում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Interfootball-ի թղթակիցը կապվել և փոքրիկ հարցազրույց է ունեցել Արմանի հետ, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ – Ֆուտբոլային հրաշալի ճանապարհ անցնելուց հետո ինչպե՞ս որոշեցիք զբաղվել մարզչական […]

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Գերմանիայի հանդիպման համար

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում, Հայաստանի հավաքականը Երևանում կմրցի Գերմանիայի ընտրանու դեմ։ ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը։ Հայտացուցակից դուրս են մնացել Հովհաննես Նազարյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Վահան Բիչախչյանը, Էրիկ Վարդանյանն ու Իշխան Գելոյանը։ Հավելենք, որ Հայաստան-Գերմանիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին` Երևանի […]

Ալվես. «Ցանկանում եմ հաճույք ստանալ և վերակենդանացնել Բարսան»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բրազիլացի հանրահայտ պաշտպան Դանի Ալվեսը 5 տարի անց վերադառնում է «Բարսելոնա»։ 38-ամյա պաշտպանն արդեն մեկնել է Բարսելոնա։ «Բլաուգրանասի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ Ալվեսն ուղերձ է հղում ակումբի երկրպագուներին. «Ողջույն բոլորին, ես արդեն Բարսելոնայում եմ։ Ես կրկին ձեզ հետ եմ և անչափ ուրախ եմ, որ վերադարձել եմ տուն։ Հուսով եմ` […]

Բելգիան վստահ հաղթեց Էստոնիային և նվաճեց ԱԱ ուղեգիր🎥

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Բելգիայի հավաքականը E խմբի շրջանակում Բրյուսելում մրցեց Էստոնիայի ընտրանու դեմ։ Ռոբերտո Մարտինեսի սաները բավական վստահ տեսք ունեին և հաղթեցին 3:1 հաշվով։ «Կարմիր սատանաների» կազմից գոլերի հեղինակներ դարձան Քրիստիան Բենտեկեն, Յանիկ Ֆերեյրա Կարասկոն ու Տորգան Ազարը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Էրիկ Սորգան։ Այս խմբում կայացել է ևս […]

Հոլանդիան բաց թողեց երկու գնդակի առավելությունը Չեռնոգորիայի դեմ խաղում🎥

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Հոլանդիայի հավաքականը G խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Չեռնոգորիայի ընտրանու դեմ։ Հանդիպման ողջ ընթացում Լուի վան Գալի սաներն ունեին տարածքային մեծ առավելություն, որն էլ երկու անգամ կարողացան վերածել խփած գնդակի. «Նարնջագույնների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Մեմֆիս Դեպայը, ով իր գոլերը խփեց համապատասխանաբար 25-րդ ու 54-րդ րոպեներին։ Նշենք, որ […]

1 1,342 1,343 1,344 1,345 1,346 2,104