Հեղինակավոր Transfermarkt կայքը թոփ-15 առաջնություններ+բոլոր մրցաշարեր ձևաչափով ներկայացրել է 2023 թ. ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստներին. Նշենք, որ ցանկում ներառված են միայն ակումբային մրցաշարերում գրանցված գոլային փոխանցումները։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքն, թիմի ավագ Դուշան Տադիչն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել է ակումբից։ Կողմերը խզել են գործող պայմանագիրը, որն ավարտվում էր 2024 թ. հունիսի 30-ին։ Սերբ հարձակվողն ամստերդամյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 241 խաղում դառնալով 105 գոլի և 112 գոլային փոխանցման հեղինակ։ 34-ամյա ֆուտբոլիստն «Այաքսի» կազմում նվաճել […]
Ավելին
Սերբիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում։ «Սպիտակ արծիվների» գլխավոր մարզիչ Դրագան Ստոյկովիչը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Մարկո Դմիտրովիչ («Սևիլիա», Իսպանիա), Պրեդրագ Ռայկովիչ («Մալյորկա», Իսպանիա), Վանիա Միլինկովիչ-Սավիչ («Տորինո», Իտալիա) Պաշտպաններ – Ստեֆան Միտրովիչ («Խետաֆե», Իսպանիա), Նիկոլա Միլենկովկիչ («Ֆիորենտինա», Իտալիա), Ստրահինիա Պավլովիչ («Զալցբուրգ», Ավստրիա), Միլոշ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բենֆիկան» սեփական հարկի տակ մրցեց «Այաքսի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 2:2 հաշվով։ «Այաքսի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Դուշան Տադիչն ու Սեբաստիան Հալերը, իսկ «Բենֆիկայի» կազմից` Ռոման Յարեմչուկը, իսկ Հալերը գրավեց նաև սեփական դարպասը` դառնալով ինքնագոլի հեղինակ։ Նշենք, որ Սեբաստիան Հալերը Չեմպիոնների […]
Ավելին
Հոլանդական Էրեդիվիզիայի 16-րդ տուրի շրջանակում «Այաքսը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «ԱԶ Ալկմարին»։ Ամստերդամը ներկայացնող ակումբի միակ գոլը 73-րդ րոպեին խփել է Սեբաստիան Հալերը` եզրափակելով Դուշան Տադիչի փոխանցումը։ Ինչպես տեղեկացնում է William Hill-ը, Տադիչը 2021 թ. ընթացքում կատարել է իր 37-րդ գոլային փոլանցումը։ Մեկ օրացույցային տարվա ընթացքում կատարած գոլային փոխանցումների ցուցանիշով սերբ ֆուտբոլսիտը […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին 10-րդ տուրում Սերբիայի հավաքականը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Պորտուգալիային` մատուցելով խոշոր անակնկալ։ Այս հաղթանակը Դրագան Ստոյկովիչի թիմին թույլ տվեց վաստակել 20 միավոր և A խմբի մրցարային աղյուսակում շրջանցել Պորտուգալիային ու նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր։ Խաղից հետո իր էմոցիաները չի կարողացել զսպել թենիսի ATP վարկանշային աղյուսակի առաջատար Նովակ Ջոկովիչը։ […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Սերբիայի հավաքականը A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Պորտուգալիայի ընտրանու դեմ։ Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ, քանի որ պորտուգալացիներն արդեն 2-րդ րոպեին Ռենատո Սանչեսի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Հյուրերը բաց թողած գոլից հետո տիրեցին նախաձեռնությանն ու 33-րդ րոպեին խփեցին պատասխան գնդակը. աչքի ընկավ Դուշան […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Այաքսը» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հոլանդական ակումբը շարունակում է հիացնել ու կրկին հաղթեց «Բորուսիային»` այս անգամ 3:1 հաշվով։ Էրիկ Տեն Հագի սաները մինչև 72-րդ րոպեն պարտվում էր 0:1 հաշվով (դորտմունդյան ակումբը 37-րդ րոպեին Մարկո Ռոյսի խփած գոլի շնորհիվ առաջ էր անցել […]
Ավելին
Հոլանդական Էրեդիվիզիայի 6-րդ տուրի շրջանակում «Այաքսը» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Ֆորտունայի» դեմ։ Էրիկ Տեն Հագի սաներն ողջ հանդիպման ընթացքում ունեին տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեցին 5:0 հաշվով։ Ամստերդամը ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Սթիվեն Բերգեյսը, Նուսայիր Մազրաուրին, Դուշան Տադիչը, Մոհամեդ Կուդուսը և Նիկոլաս Տալյաֆիկոն։ Նշենք, որ «Այաքսը» վերջին 5 պաշտոնական խաղերում հաղթել […]
Ավելին
Հոլանդական Էրեդիվիզիայի 5-րդ տուրի շրջանակում «Այաքսը» «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում մրցեց «Կամբուրի» դեմ։ Էրիկ Տեն Հագի սաները պարզապես քարը քարի վրա չթողեցին մրցակցին` ջախջախելով 9:0 հաշվով։ Ամստերդամցիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Դավիդ Ներեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Սեբաստիան Հալերը, Դուշան Տադիչը, Սթիվեն Բերգեյսը, Նուսայիր Մազրաուրին, Յուրիեն Թիմբերը, Դանիլոն և Մոհամեդ Դարամին։ Այս հաղթանակից հետո […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023