Խավի. «Պետք է վերադառնանք մեր էտալոնային խաղին»

Խավի. «Պետք է վերադառնանք մեր էտալոնային խաղին»

19/12/2021 - 14:19

Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով համառ պայքարում հաղթեց «Էլչեին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին.

«Գեղեցիկ երեք միավոր էր։ Մենք պետք է վերադառնանք մեր էտալոնային խաղին և կրկին շատ տիրենք գնդակին։

Հուսով եմ` այս հաղթանակը շրջադարձային կդառնա։ Շատ ուրախ եմ, որ երեք միավոր վաստակեցիք. այն շատ կարևոր էր։

Ես հիացած եմ մեր թիմով, սակայն որպեսզի դառնանք ավելի լավը, պետք է հաղթահարենք խնդիրներն ու վերադառնանք մեր նախկին խաղին։ Այն, որ մենք տարբեր խաղաոճերով ենք խաղում, երբեմն զարմացնում է»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023