Կադիսն ընդհատեց Ռեալի հաղթարշավը. «արքայական» ակումբը միավորներ կորցրեց

Կադիսն ընդհատեց Ռեալի հաղթարշավը. «արքայական» ակումբը միավորներ կորցրեց

20/12/2021 - 01:55

Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Կադիսի» դեմ։

Չնայած հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ տարածքային ու խաղային հսկայական առավելություն, միևնույնն է, չկարողացավ խփել գոնե մեկ գնդակ ու հաղթանակ կորզել. խաղն ավարտվեց 0:0 հաշվով։

Նշենք, որ Կառլո Անչելոտիի թիմը հանդիպման ընթացքում գնդակին տիրել է ժամանակի 82%-ը, կատարել 34 հարված, որոնցից 8-ը դիպուկ, իրացրել է 13 անկյունային, սակայն «Կադիսը» դիմացել է ճնշմանը։

Այսպիսով, «Կադիսն» ընդհատեց մադրիդյան ակումբի հաղթարշավը, որը բաղկացած էր 10 խաղից։

Նշենք, որ անդալուսական ակումբի կազմից հանդիպմանը հայտավորված էր նաև Վարազդատ Հարոյանը, սակայն այդպես էլ դաշտ դուրս չեկավ վերջինս` մնալով պահեստայինների նստարանին։

«Ռեալն» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 43 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Կադիսը», 14 միավորով, 19-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023