Յուրգեն Կլոպը վարակվել է կորոնավիրուսով

Յուրգեն Կլոպը վարակվել է կորոնավիրուսով

02/01/2022 - 11:55

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։

Գերմանացի մասնագետի մոտ ի հայտ են եկել հիվանդության թեթև ախտանշաններ, և նա ինքնամեկուսացել է։

Այսպիսով, Կլոպը «Լիվերպուլի» խաղը պահեստայինների նստարանից չի կարող ղեկավարել հունվարի 2-ին Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Չելսիի» դեմ կայանալիք արտագնա հանդիպման ժամանակ։

Այդ խաղում 54-ամյա մասնագետին կփոխարինի նրա առաջին օգնական Պեպ Լինդերսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023