Author Archives: Miqayel

Պաշտոնական. Ֆիլիպե Կոուտինիոն փոխեց ակումբային գրանցումը

Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո Բիրմինգհեմը ներկայացնող ակումբն ունենալու է բրազիլացի ֆուտբոլիստին գնման իրավունք։ Հաղորդվում է, որ «Վիլլան» վճարելու է 29-ամյա աշխատավարձի մի մասը, որի չափը չի բարձրայանվում։ Հանարահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն […]

Իսպանիայի գավաթ. Ատլետիկոն ջախջախեց Սեգունդա Բ-ն ներկայացնող ակումբին🎥

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» մրցեց երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ռայո Մախադաոնդա» ակումբի դեմ։ Դիեգո Սիմոենեի սաները ողջ հանդիպման ընթացքում ունեին տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեցին 5:0 հաշվով։ «Հնդկացիների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Մաթեուս Կունյան, Ռենան Լոդին, Լուիս Սուարեսը, Ժոաո Ֆելիշն ու Անտուան Գրիզմանը։ Հավելենք, որ չնայած այս խաղում «Ատլետիկո Մադրիդը» հյուրի կարգավիճակում […]

Իսպանիայի գավաթ. Խիխոնի Սպորտինգը խոշոր անակնկալ մատուցեց` պայքարից դուրս թողնելով Վիլյառեալին🎥

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց Խիխոնի «Սպորտինգի» դեմ, որը ներկայումս հանդես է գալիս Սեգունդայում։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո երկրորդ կեսի հենց մեկնարկում` 48-րդ րոպեին, «Վիլյառեալի» ֆուտբոլիստներն անկյունայինի խաղարկումից հետո Ռաուլ Ալբիոլի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Խփած գոլից հետո էլ «դեղին սուզանավը» վերահսկում էր հանդիպման ընթացքը, սակայն, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, 67-րդ րոպեին […]

Նապոլին դիմացավ Յուվեի ճնշմանն ու միավոր տուն տարավ Թուրինից🎥

Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում, որտեղ «Յուվենտուսը» մրցեց «Նապոլիի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքն անցավ փոխնիփոխ գրոհների ներքո. երկու ակումբներն էլ կարող էին հաղթանակ կորզել, սակայն մրցակիցները փոխանակվեցին խփած մեկական գնդակով։ Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացեց Դրիս Մերտենսը և առաջ մղեց «Նապոլիին», իսկ 54-րդ րոպեին Ֆեդերիկո Կիեզան խփեց «Յուվենտուսի» պատասխան […]

Ներկայացում «Սան Սիրոյում». Միլանը փայլեց` հաղթելով Ռոմային🎥

Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։ Հանդիպումը բավական անհաջող մեկնարկեց «Ռոմայի» համար, քանի որ արդեն 4-րդ րոպեին Թեմի Աբրահամը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչից հետո գլխավոր մրցավար Դանիելե Չիֆին, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, ի վերջո, 8-րդ րոպեին «գայլերին» պատժեց 11-մետրանոցով, որն անվրեպ իրացրեց Օլիվիե Ժիրուն և առաջ մղեց […]

Copa del Rey. Կադիսը 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց` դուրս գալով 1/8 եզրափակիչ🎥

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցեց Սեգունդան ներկայացնող «Ֆուենլաբրադայի» դեմ։ Հանդիպման մեծ մասն անցավ հավասար պայքարում, և երբ թվում էր` հիմնական ժամանակն ավարտվելու է 0:0 հաշվով, «Կադիսը» վերջին գրոհը վերածեց գոլի և հաղթանակ կորզեց 90+4-րդ րոպեին, իսկ խաղի միակ գոլն իր անվան դիմաց գրանցեց Տոմաս Ալարկոնը։ Հատկանշական է, որ անդալուսական ակումբը հաղթանակ տոնեց […]

Միլան – Ռոմա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում կմցրի «Ռոմայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vivaro Sports» հեռուստաալիքի եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Դանի Ալվեսն ավելին քան 5 տարի անց պաշտոնական հանդիպման մասնակցեց Բարսելոնայի կազմում

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Լինարեսի» նկատմամբ։ Կատալոնական ակումբի կազմից այդ հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց նաև Դանի Ալվեսը, ով հանդես եկավ աջ լատերալի դիրքում։ Հատկանշական է, որ 38-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանասի» կազմում պաշտոնական հանդիպման մասնակցեց ավելին քան 5 տարի անց։ Բրազիլացի պաշտպանը հարազատ ակումբի կազմում վերջին անգամ […]

Ռեալը ռևանշի հասավ Ալկոյանոյի նկատմամբ` նվաճելով Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

Իսպանիայի գավաթին 1/16 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց Սեգունդա Բ-ն ներկայացնող «Ալկոյանոյի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «Ռեալը» վերահսկում էր հանդիպման ողջ ընթացնք ու ուներ տարածքային առավելություն, ինչը նպաստեց, որ «արքայական» ակումբը հաղթեց 3:1 հաշվով ու նվաճեց Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ «Արքայական» ակումբի գոլերը խփեցին Էդեր Միլիտաոն, Մարկո Ասենսիոն ու Իսկոն, իսկ տանտերերի […]

Բարսելոնան comeback արեց Լինարեսի դեմ խաղում` դուրս գալով Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ🎥

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց Սեգունդա Բ-ն ներկայացնող «Լինարեսի» դեմ։ Հանդիպումը մեկնարկեց բավական անսպասելի, քանի որ «Լինարեսի» ֆուտբոլիստներն արդեն 19-րդ րոպեին Հուգո Դիասի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Բաց թողած գոլից հետո կատալոնական ակումբը տիրեց նախաձեռնությանը և գնդակին տիրում էր ժամանկի 83%-ը, սակայն, մեծ հաշվով, «բլաուգրանասի» խաղում չկար սրություն, ինչն էլ նպաստեց, որ […]

1 1,288 1,289 1,290 1,291 1,292 2,104