Copa del Rey. Կադիսը 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց` դուրս գալով 1/8 եզրափակիչ🎥

Copa del Rey. Կադիսը 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց` դուրս գալով 1/8 եզրափակիչ🎥

06/01/2022 - 21:05

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցեց Սեգունդան ներկայացնող «Ֆուենլաբրադայի» դեմ։

Հանդիպման մեծ մասն անցավ հավասար պայքարում, և երբ թվում էր` հիմնական ժամանակն ավարտվելու է 0:0 հաշվով, «Կադիսը» վերջին գրոհը վերածեց գոլի և հաղթանակ կորզեց 90+4-րդ րոպեին, իսկ խաղի միակ գոլն իր անվան դիմաց գրանցեց Տոմաս Ալարկոնը։

Հատկանշական է, որ անդալուսական ակումբը հաղթանակ տոնեց մրցակցի դարպասին կատարած միակ դիիպուկ հարվածի շնորհիվ։

Հավելենք, որ «Կադիսի» կազմից այս հանդիպումը բաց թողեց Վարազդատ Հարոյանը, ով բացակայում էր «դեղին սուզանավի» հայտացուցակից։

Այսպիսով, «Կադիսը» 1:0 հաշվով հաղթեց «Ֆուենլաբրադային» և դուրս եկավ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023