Նապոլին դիմացավ Յուվեի ճնշմանն ու  միավոր  տուն տարավ Թուրինից🎥

Նապոլին դիմացավ Յուվեի ճնշմանն ու միավոր տուն տարավ Թուրինից🎥

07/01/2022 - 01:46

Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում, որտեղ «Յուվենտուսը» մրցեց «Նապոլիի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքն անցավ փոխնիփոխ գրոհների ներքո. երկու ակումբներն էլ կարող էին հաղթանակ կորզել, սակայն մրցակիցները փոխանակվեցին խփած մեկական գնդակով։

Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացեց Դրիս Մերտենսը և առաջ մղեց «Նապոլիին», իսկ 54-րդ րոպեին Ֆեդերիկո Կիեզան խփեց «Յուվենտուսի» պատասխան գնդակը։

Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, ինչից հետո «Նապոլին» վաստակեց 40 և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

Նշենք, որ նեապոլիտանական ակումբն Ա սերիայի շրջանակում անցկացրած վերջին 7 խաղերում տոնել է ընդամենը 2 հաղթանակ` այդ ընթացքում պարտվելով 3 խաղում, ևս 2 խաղ էլ ավարտել է ոչ-ոքի։

«Յուվենտուսը» վաստակեց 35 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023