Ռեալը ռևանշի հասավ Ալկոյանոյի նկատմամբ` նվաճելով Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

Ռեալը ռևանշի հասավ Ալկոյանոյի նկատմամբ` նվաճելով Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

06/01/2022 - 02:20

Իսպանիայի գավաթին 1/16 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց Սեգունդա Բ-ն ներկայացնող «Ալկոյանոյի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ «Ռեալը» վերահսկում էր հանդիպման ողջ ընթացնք ու ուներ տարածքային առավելություն, ինչը նպաստեց, որ «արքայական» ակումբը հաղթեց 3:1 հաշվով ու նվաճեց Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

«Արքայական» ակումբի գոլերը խփեցին Էդեր Միլիտաոն, Մարկո Ասենսիոն ու Իսկոն, իսկ տանտերերի միակ գնդակն իր անվան դիմաց գրանցեց Դանի Վեգան։

Այսպիսով, «սերուցքայինները» ռևանշի հասան «Ալկոյանոյի» նկատմամբ Իսպանիայի գավաթի նախորդ խաղարկության նույն փուլում կրած պարտության դիմաց (1:2

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023