Կարագերը պատմել է, որ Մեսսին իրեն անվանել է ավանակ` տարվա թիմում նրան չընգրկելու համար🎥

Կարագերը պատմել է, որ Մեսսին իրեն անվանել է ավանակ` տարվա թիմում նրան չընգրկելու համար🎥

22/01/2022 - 15:12

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը, ով ներկայումս աշխատում է Sky Sports հեռուստաընկերությունում, վերջերս ուղիղ եթերի ժամանակ պատմել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին իրեն անվանել է ավանակ` տարվա թիմում նրան չընդգրկելու համար։

«Մենք տարվա թիմում չէինք ընգրկել ո՛չ Կրիշտիանու Ռոնալդուին, ո՛չ էլ Լեո Մեսսիին։

Ես մշտապես Մեսսիին գերադասել եմ Ռոնալդուից, բայց ինձ թվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» համար Ռոնալդուն հիանալի համալրում է, իսկ դրանից առաջ էլ ասել եմ, որ Մեսսին լավ տրանսֆեր է ՊՍԺ-ի համար։

Այնուհետև, Instagram-ի անձնական էջիս նամակ ստացա Մեսսիից, որը, բնականաբար, ցույց չեմ տա, սակայն նա ինձ անվանում էր ավանակ` տարվա թիմում նրան չընգրկելու համար։

Մեսսին նայել էր «Monday Night Football» հաղորդումը և հուսով եմ, որ նայում է նաև «Friday Night Football»-ը։

Լիոնել, դու ինձ շատ ես դուր գալիս և ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն ես ու խոստովանում եմ, որ քո համեմատ ես ավանակ եմ, սակայն չեմ կարող քեզ ընդգրկել տարվա թիմում, քանի որ դու բավարար լավ չես խաղացել, նույնիսկ եթե հաղթել ես Կոպա Ամերիկան։

Դա բավարար չէ իմ սիրելիին` Մո Սալահին թիմից դուրս թողնելու համար»,- նշել է Կարագերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023