Author Archives: Miqayel

Տուխել. «հիասթափված էի, որ մրցավարը հիանալի ժամանակ անցկացրեց Անչելոտիի հետ»

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Չելսին» լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին», սակայն լքեց պայքարը։ Հանդիպումից հետո լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դժգոհել է գլխավոր մրցավար Շիմոն Մարչինյակի գործողություններից. «Ես հիասթափված էի, որ մրցավարը հիանալի ժամանակ անցկացրեց իմ գործընկեր Կառլո Անչելոտիի հետ։ Ես գիտեմ, որ Անչելոտին ջենթլմեն է և հաճելի անձնավորություն, սակայն, երբ ես […]

Արթուր Գալոյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում🎥

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը` ՖԱԼ-ը ներկայացնող «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը հանդես է գալու Հայաստանի հավաքականի կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` այս օրերին 22-ամյա ֆուտբոլիստը Երևանում է: Այսօր` ապրիլի 13-ին, Գալոյանը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ: Հանդիպումից հետո ֆուտբոլիստն առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ […]

Վիլյառեալի հերոսը մանուկ հասակում քնում էր փողոցներում և ծնողների պատճառով թողել էր ֆուտբոլը

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը, ինչի արդյունքում «դեղին սուզանավը» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հանդիպման հերոս դարձավ «դեղին սուզանավի» վինգեր Սամուել Չուկվուեզեն, ով, 84-րդ րոպեին դուրս գալով փոխարինման, 88-րդ րոպեին գրավեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը` պարգևելով իր թիմին կիսաեզրափակիչի ուղեգիր։ Երբ «Վիլյառեալը» վերջին անգամ խաղում էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում […]

Վիլյառեալի բնակչությունն ավելի քիչ է, քան «Ալյանց Արենայի» տարողունակությունը

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը, ինչի արդյունքում «դեղին սուզանավը» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ LiveScore-ը հետաքրքիր վիճակագրական տվյալ է ներկայացրել` նվիրված «Վիլյառեալին»։ Բանն այն է, որ «Վիլյառեալը», որը ներկայացնում է Իսպանիայի համանուն քաղաքը, ավելի քիչ բնակչություն ունի, քանի «Բավարիայի» «Ալյանց Արենա» մարզադաշտի տարողունակությունն է։ Վիլյառեալն ունի 50.577 բնակչություն, իսկ […]

Վիլյառեալի հանդերձարանի ֆանտաստիկ մթոնոլորտը Բավարիային պայքարից դուրս թողնելուց հետո🎥

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը, ինչի արդյունքում «դեղին սուզանավը» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հանդիպումից հետո «Վիլյառեալը» տեսանյութ է հրապարակել, որտեղ ֆուտբոլիստները հանդերձարանում պարզապես ցնծում էին ուրախությունից` պարելով և երգելով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Տուխել. «Համարձակ խաղացինք՝ ցուցադրելով բարձրակարգ ֆուտբոլ»

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Չելսին» լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին», սակայն լքեց պայքարը։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը. «Այս հանդիպման ժամանակ իմ ֆուտբոլիստները դաշտում չգործեցին այնպես, ինչպես «Բրենթֆորդի» դեմ (1:4) կամ էլ դիմակայության առաջին խաղում (1:3)։ Ես երբեք չեմ թաքցրել, որ առանցքային դեր է խաղում […]

Լիբերտադորեսի գավաթ. Պալմեյրասն 8 գնդակ է ուղարկել Բոլիվիան ներկայացնող ակումբի դարպասը🎥

Լիբերտադորեսի գավաթի խմբային փուլի 2-րդ տուրում մրցաշարի գործող հաղթող «Պալմեյրասը» A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Բոլիվիան նորկայացնող «Ինդեպենդյենտե Պետրոլերոսի» դեմ։ Բրազիլական ակումբը պարզապես քարը քարի վրա չթողեց մրցակցին` ջախջախելով 8:1 հաշվով։ Ընդ որում, հանդիպման հաշիվն առաջինը բացել են «Ինդեպենդյենտեի» ֆուտբոլիստները։ Աբել Ֆերեյրայի թիմի կազմից 21-ամյա հարձակվող Ռաֆայել Նավարոն դարձավ պոկերի, Ռաֆայել Վեյգան` դուբլի […]

Լուկա Մոդրիչի անհավանական գոլային փոխանցումը Ռոդրիգոյին Չելսիի դեմ խաղում🎥

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 2:3 հաշվով պարտվեց «Չելսիին», սակայն դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հանդիպման 80-րդ րոպեին «արքայական» ակումբի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի անհավանական գոլային փոխանցումից հետո աչքի ընկավ Ռոդրիգո Գոյեսը` հաշիվը դարձնելով 1:3։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ներկայացում «Սանտիագո Բերնաբեուում». Ռեալը թրիլլերային խաղով դուրս եկավ կիսաեզրափակիչ🎥

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «արքայական» ակումբը հաղթել էր 3:1 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հենց մեկնարկից Թոմաս Տուխելի թիմը տիրեց նախաձեռնությանն ու արդեն 15-րդ րոպեին Մեյսոն Մաունթի ջանքերով առաջ անցավ հաշվի մեջ։ Խփած գոլից հետո էլ խաղն ընթանում էր […]

Ռեալ – Չելսի. Բենզեման հաշիվը դարձրեց 2:3🎥

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցում է «Չելսիի» դեմ։ 96-րդ րոպեին «արքայական» ակումբի կազմից աչքի ընկավ Կարիմ Բենզեման` հաշիվը դարձնելով 2:3։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 1,181 1,182 1,183 1,184 1,185 2,104