Տուխել. «հիասթափված էի, որ մրցավարը հիանալի ժամանակ անցկացրեց  Անչելոտիի հետ»

Տուխել. «հիասթափված էի, որ մրցավարը հիանալի ժամանակ անցկացրեց Անչելոտիի հետ»

13/04/2022 - 16:51

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Չելսին» լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին», սակայն լքեց պայքարը։

Հանդիպումից հետո լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դժգոհել է գլխավոր մրցավար Շիմոն Մարչինյակի գործողություններից.

«Ես հիասթափված էի, որ մրցավարը հիանալի ժամանակ անցկացրեց իմ գործընկեր Կառլո Անչելոտիի հետ։

Ես գիտեմ, որ Անչելոտին ջենթլմեն է և հաճելի անձնավորություն, սակայն, երբ ես ցանկանում էի մրցավարին շնորհակալություն հայտնեի լավ խաղի համար, տեսա, թե ինչպես է նա բարձրաձայն ծիծաղում և ուրախանում մրցակցի մարզիչների հետ։

Կարծում եմ` դա անել եզրափակիչ սուլիչից ու 126 խաղային րոպեներից հետո, որի ընթացքում թիմերից մեկը ներդրել է ամեն ինչ ու պայքարել մինչև արյան վերջին կաթիլը, շատ անպատեհ է։

Այդքանից հետո գնում ես ու տեսնում, թե ինչպես է մրցավարը ժպտում և ուրախանում այլ մարզիչների հետ։

Գտնում եմ, որ նա այդ ամենը ճիշտ պահի չի արել և ես ասել նրան դրա մասին»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023