Վիլյառեալի բնակչությունն ավելի քիչ է, քան «Ալյանց Արենայի» տարողունակությունը

Վիլյառեալի բնակչությունն ավելի քիչ է, քան «Ալյանց Արենայի» տարողունակությունը

13/04/2022 - 12:22

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը, ինչի արդյունքում «դեղին սուզանավը» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։

LiveScore-ը հետաքրքիր վիճակագրական տվյալ է ներկայացրել` նվիրված «Վիլյառեալին»։

Բանն այն է, որ «Վիլյառեալը», որը ներկայացնում է Իսպանիայի համանուն քաղաքը, ավելի քիչ բնակչություն ունի, քանի «Բավարիայի» «Ալյանց Արենա» մարզադաշտի տարողունակությունն է։

Վիլյառեալն ունի 50.577 բնակչություն, իսկ «Ալյանց Արենան» տեղավորում է 75.024 երկրպագու։

Նշենք, որ Մյունխենում բնակվում է 1.4 մլն մարդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023