Լա լիգան ներկայացնող ակումբը պայմանագիր է առաջարկել Իսկոյին
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Իսկոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բետիսը» 2 տարվա պայմանագիր է առաջարկել 30-ամյա ֆուտբոլիստին, ով սույն թվականի հուլիսի 1-ին դառնալու է ազատ գործակալ։ Աղբյուրի փոխանցմամբ` եթե Իսկոն համալրի անդալուսական ակումբի շարքերը, ապա դառնալու է «վերդիբլանկոսի» ամենաբարձր վարձատրվող թոփ-3 ֆուտբոլիստներից մեկը։ Նշվում է, որ իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով […]