Լիվերպուլն անկասելի է. Կլոպի թիմը  հաղթեց նաև մերսիսայդյան դերբիում🎥

Լիվերպուլն անկասելի է. Կլոպի թիմը հաղթեց նաև մերսիսայդյան դերբիում🎥

24/04/2022 - 21:33

Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում կայացավ մերսիսայդյան հերթական դերբին, որի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Էվերտոնի» դեմ։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո Յուրգեն Կլոպի թիմը մեծացրեց ճնշումն ու երկրորդ 45 րոպեների ընթացքում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ջորդան Պիկֆորդի դարպադը. 62-րդ ու 85-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Էնդրյու Ռոբերտսոնն ու Դիվոկ Օրիգին։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 79 միավոր ու շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը` առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 1 միավոր։

«Էվերտոնը», 29 միավորով, 18-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023