Հաստատվել է Ման. Սիթի – Ռեալ Մադրիդ  հանդիպման մրցավարական անձնակազմը

Հաստատվել է Ման. Սիթի – Ռեալ Մադրիդ հանդիպման մրցավարական անձնակազմը

24/04/2022 - 14:03

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։

ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը։

Գլխավոր մրցավար – Իշտվան Կովաչ (Ռումինիա)

Եզրային մրցավարներ – Վասիլե Ֆլորին Մարինեսկու, Օվիդիու Արտենե (երկուսն էլ` Ռումինիա)

Չորրորդ մրցավար – Արթուր Դիաշ (Պորտուգալիա)

VAR համակարագի պատասխանատուներ – Մարկո Ֆրից, Բաստիան Դանկերտ (երկուսն էլ` Գերմանիա)

Հիշեցնենք, որ «Սիթի» – «Ռեալ» դիմակայության առաջին խաղը կկայանա ապրիլի 26-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023