Սալերնիտանան շարունակում է մաքառել Ա սերիայում տեղը պահելու համար` հաղթելով նաև Ֆիորենտինային🎥

Սալերնիտանան շարունակում է մաքառել Ա սերիայում տեղը պահելու համար` հաղթելով նաև Ֆիորենտինային🎥

24/04/2022 - 16:35

Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի շրջանակում հետնապահների թվում ընթացող «Սալերնիտանան» սեփական հարկի տակ մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, ոը բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ Սալերնոն ներկայացնող ակումբը 2:1 հաշվով հաղթանակ տոնեց։

Դավիդե Նիկոլայի թիմի կազմից աչքի ընկան Միլան Ջուրիչն ու Ֆեդերիկո Բոնացոլին, իսկ «մանուշակների» գոլը խփեց Ռիկարդո Սապոնարան։

Այսպիսով, «Սալերնիտանան», տոնելով երրորդ անընդմեջ հաղթանակը, 25 միավոր և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։

Ա սերիայում տեղը պահպանելու հնարավորություն տվող 17-րդ հորիզոնականը զբաղեցնող «Կալյարիին» «Սալերնիտանան» զիջում է ընդամենը 3 միավոր։

«Ֆիորենտինան», 56 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023