Author Archives: Miqayel

Բրազիլիա – Արգենտինա հանդիպումը կվերախաղարկվի

Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 8-րդ տուրի շրջանակում պետք է կայանար Բրազիլիա – Արգենտինա հանդիպումը, սակայն այն մնաց անավարտ։ Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, կազմակերպության Բողոքարկման կոմիտեն որոշել է, որ այդ հանդիպումը վերախաղարկվելու է։ Հանդիպման անցկացման ժամանակացույցը ՖԻՖԱ-ն կհրապարակի ավելի ուշ։ Այդ հանդիպումը պետք է կայանար դեռևս 2021 թ. սեպտեմբերի […]

Հալանդը, հանուն Ման. Սիթիի, մերժել է եվրոպական երկու գրանդ ակումբների առաջարկները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ The Athletic-ը հայտնում է, որ նորվեգացի ֆուտբոլիստը, հանուն «Սիթիի», մերժել է «Բարսելոնայի» ու «Ռեալ Մադրիդի» առաջարկները։ Նշվում է, որ Հալանդի ընտրության հարցում էական նշանակություն է ունեցել նաև այն փաստը, որ 21-ամյա ֆուտբոլիստի հայրը` Ալֆ-Ինգե Հալանդը, նույնպես ժամաանկին հանդես եկել «քաղաքաբնակների» […]

Ռոման ձախողվեց` պարտվելով Ֆիորենտինային🎥

Իտալական Ա սերիայի 36-րդ տուրի վերջին խաղում «Ֆիորենտինան» «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։ Հանդիպումը «մանուշակների» համար հիասքանչ մեկնարկեց ու շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան. նախ 5-րդ րոպեն Նիկոլաս Գոնասելսը բացեց հաշիվը, ապա 11-րդ րոպեին այն կրկնապատկեց Ջակոմո Բոնավոնտուրան։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ Վինչենցո Իտալիանոյի թիմը շատ ավելի լավ տեսք ուներ ու մի քանի […]

Գործարքը կայացած է. Հալանդը տեղափոխվում է Մանչեսթեր Սիթի

«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «քաղաքաբնակները» նորվեգացի տրանսֆերի հարցում «Բորուսիայի» հետ հասել են վերջնական համաձայնության։ «Սիթին» «իշամեղուների» ղեկավարությանն արդեն տեղյակ է պահել, որ ակտիվացնելու է Հալանդի պայմանագրում առկա հրաժարագնի կետը և տրանսֆերի դիմաց կվճարի 75 մլն եվրո։ Այժմ գործարքը փաստաթղթային փուլում է. կողմերն […]

Լեգենդներ N24. Իկեր Կասիլիաս. Մարդ, ով հեղափոխեց դարպասապահի խաղը🎥

Ներկայացնում ենք «Լեգենդներ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որը նվիրված է «Ռեալ Մադրիդի», «Պորտուի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Անգլիական գրանդն առաջիկա օրերին կհայտարարի Հալանդի տրանսֆերի մասին

«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «քաղաքաբնակները» շատ մոտ են գործարքն ավարտին հասցնելուն։ Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբը դեռևս ապրիլի 12-ին Հալանդի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «Բորուսիայի» հետ ու գործարքի դիմաց կվճարի 75 մլն եվրո։ Հենց այդքան է կազմում նորվեգացի ֆուտբոլիստի […]

Մանչեսթեր Սիթին լուրջ կորուստներով է մոտենում մրցաշրջանի վերջնամասին

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց «Նյուքասլին»։ Հանդիպումից հետո «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ ակումբի միանգամից երեք պաշտպանների` Կայել Վոլքերի, Ռուբեն Դիաշի և Ջոն Սթոունզի համար մրցաշրջանն ավարտված է։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, այդ ֆուտբոլիստները վնասվածքի պատճառով են բաց թողնելու առաջնության վերջնամասը։ Դիաշը վնասվածք […]

Ատլետիկոն կանգնեցրեց Ռեալին` հաղթելով մադրիդյան դերբիում🎥

Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրում կայացավ հերթական մադրիդյան դերբին, որի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական տակ մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ այս խաղում վճռորոշ դարձավ 40-րդ րոպեին Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի դիպուկ իրացրած 11-մետրանոցը, ինչի շնորհիվ «Ատլետիկոն» հաղթեց 1:0 հաշվով։ Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի թիմը վաստակեց 64 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ […]

Տոնալին ու Լեաուն առաջնորդում են Միլանին. «ռոսոներիները» հաղթեցին Վերոնային🎥

Իտալական Ա սերիայի 36-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին «ռոսոներիները», ովքեր արդեն 16-րդ րոպեին Սանդրո Տոնալիի ջանքերով բացեցին խաղի հաշիվը, սակայն գլխավոր մրցավար Դանիելե Դովերին, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, խաղից դուրս իրավիաճի պատճառով չարձանագրեց դարպասի գրավումը։ Չարձանագրված գոլից հետո էլ Ստեֆանո Պիոլիի թիմը շարունակում էր վերահսկել հանդիպման ընթացքը, սակայն 38-րդ […]

Լայպցիգը ջախջախեց Աուգսբուրգին` ներխուժելով Չեմպիոնների լիգայի գոտի🎥

Գերմանական Բունդեսլիգայի 33-րդ տուրի շրջանակում «Լայպցիգը» սեփական հարկի տակ մրցեց «Աուգսբուրգի» դեմ։ Հանդիպման ընթացքում «ցլերը» ունեին տարածքային ու խաղային մեծ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Դոմենիկո Տեդեսկոյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Քրիստոֆեր Նկունկուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Անդրե Սիլվան ու Էմիլ Ֆորսբերգը։ Նշենք, որ Նկունկուն Բունդեսլիգայի շրջանակում խփեց իր 20-րդ գոլն ու լավագույն […]

1 1,150 1,151 1,152 1,153 1,154 2,104