Տոնալին ու Լեաուն առաջնորդում են Միլանին. «ռոսոներիները» հաղթեցին Վերոնային🎥

Տոնալին ու Լեաուն առաջնորդում են Միլանին. «ռոսոներիները» հաղթեցին Վերոնային🎥

09/05/2022 - 00:41

Իտալական Ա սերիայի 36-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։

Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին «ռոսոներիները», ովքեր արդեն 16-րդ րոպեին Սանդրո Տոնալիի ջանքերով բացեցին խաղի հաշիվը, սակայն գլխավոր մրցավար Դանիելե Դովերին, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, խաղից դուրս իրավիաճի պատճառով չարձանագրեց դարպասի գրավումը։

Չարձանագրված գոլից հետո էլ Ստեֆանո Պիոլիի թիմը շարունակում էր վերահսկել հանդիպման ընթացքը, սակայն 38-րդ րոպեին տանտերերը կտրուկ գրոհ զարգացրին, ինչի արդյունքում Դավիդե Ֆարաոնին առաջ մղեց «Վերոնային»։

Այդուհանդերձ, նախքան ընդմիջման գնալը «Միլանին» հաջողվեց հավսարեցնել հաշիվը. 45+3-րդ րոպեին Ռաֆայել Լեաուն հարձակման ձախ եզրում անցում ձեռնարկեց և գնդակը փոխանցեց Տոնալիին, ով էլ, ի վերջո, խփեցի իր գոլը։

Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։

Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ միլանյան ակումբը 50-րդ րոպեին կայծակնային հակագրոհ զարգացրեց, որը եզրափակեց Սանդրո Տոնալին` կրկին աչքի ընկնելով Ռաֆայել Լեաուի փոխանցումից հետո։

Խփած երկրորդ գոլից հետո «ռոսոներիները» հիմնականում հանգստացրին հանդիպումն ու հարկ եղած դեպքում գցում էին նաև տեմպը։

Որոշ դրվագներում Իգոր Տուդորի թիմը փորձում էր ակտիվանալ, սակայն տանտերերին չէր հերիքում դիպուկությունը։

Դեռ ավելին` 87-րդ րոպեին «Միլանը» մեծացրեց հաշվի տարբերությունը. աչքի ընկավ Ալեսանդրո Ֆլորենցին։

Այսպիսով, «Միլանը» 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Վերոնայի» նկատմամբ, ինչից հետո վաստակեց 80 միավոր, շրջանցեց «Ինտերին»` վերադառնալով Ա սերիայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

«Վերոնան», 52 միավորով, 9-րդն է։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023